Մեր նպատակը նաեւ առողջապահական համակարգի անտանելի գերբեռնվածությունը կանխելն է. Փաշինյան
Կորոնավիրուսի վարակը Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալների համաձայն նոր թափ է հավաքում: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Աշխարհում ավելի քան 350 հազար կորոնավիրուսի հաստատված դեպք կա, ավելի քան 16 հազար մարդդ մահացել է վարակից:Ի՞նչ գիտենք մենք կոնորավիրուսի մասին: Դա մի վարակ է, որն արագորեն մարդուց անցնում է մարդուն օդակաթիլային եղանակով, ախտահարում է մարու շնչառական համակարգը, արտահայտվում է չոր եւ տեւական հազով, շնչարգելությամբ, որն ուղեկցվում է ջերմությամբ եւ հասնում ընդհուպ մինչեւ ծայրահեղ ծանրության թոքաբորբի:
Համաշխարհային եւ հայաստանյան փորձը սակայն ցույց տվեց, որ կորոնավիրուսով հիվանդը կարող է չունենալ ոչ մի ախտանշան: Այսինքն մարդը կարող է վարակված լինել, բայց չհազալ, ջերմություն չունենալ: Նման դեպքերում մարդը չի էլ կռահի, որ վարակակիր է եւ կբուժվի առանց որեւ միջամտության: Հետեւաբար, հիվանդությունը որեւէ վտանգ չի ներկայացնի նրա համար:
Խնդիրն այն է, որ այդ ընթացքում նա կարող է վարակել բազմաթիվ ընկերների, հարազատների: Նրանցից շատերի համար նույնպես հիվանդությունը մեծ վտանգ չի ներկայացնի:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ վիրուսը հիմնականում անվտանգ է երիտասարդների, երեխաների համար եւ հիմնական զոհը դառնում են 70-ից բարձր տարիք ունեցող անձինք, ինչպես նաեւ խրոնիկ հիվանդություն ունեցողները:
Հետեւաբար, մեր հիմնական խնդիրը վատառողջ հայրենակիցների, մեր ծնողներին, տատիկ-պապիկներին պաշտպանելն է:
Իհարկե, վարակվելու փաստն ինքնին դատավճիռ չէ, աշխարհում ավելի քան հարյուր հազար մարդ բուժվել է կորոնավիրուսից, այդ թվում 70-անց մարդիկ: Արձանագրվել է նույնիսկ 105-ամյա պացիենտի բուժմանդ եպք:
Հենց սրան են ուղղված եղել մեր բոլոր գործողությունները: Մենք բոլոր դպրոցներում եւ ուսհաստատություններում ուսուցման պրոցեսը դադարեցրել ենք ոչ միայն երեխաներին վարակից պաշտպանելու, այլեւ նրանց միջոցով վարակի տարածումը թույլ չտալու համար:
Այս նպատակն ունեն նաեւ հետագայում կիրառված ավելի խիստ սահմանափակումները: Մեր խնդիրը ոչ միայն վարակի հետագա տարածումը թույլ չտալն է, այլեւ առավել խոցելի խմբերին պաշտպանելը եւ առողջապահական համակարգի անտանելի գերբեռնվածությունը կանխելը»:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը