Կորոնավիրուսի դեմ պատերազմը մենք պիտի հաղթենք մեր հասարակության և բժիշկների հետ միասին, և այդ պայքարում մեր բանակն այսօր մեր ժողովուրդն է. Արա Բաբլոյան (տեսանյութ)
Իրականում այսօր մենք և ամբողջ աշխարհը ոչ թե արտակարգ դրության, այլ պատերազմի մեջ ենք, կորոնավիրուսը մարդկությանը պատերազմ է հայտարարել, իսկ այն չի կարող գոյատևել առանց մարդկանց, պետք է գտնի մարդկային օրգանիզմներն ու հաստատվի նրանցում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:
«Յուրաքանչյուրի պաշտպանության միջոցներն իր ձեռքում են: Պետք է հասկանանք՝ մենք հետևո՞ւմ ենք վարակի չտարածման խորհուրդներին: Վարակակիրներին չենք տանում թշնամու կողմը, նրանք մեր վիրավոր զինվորներն են, որոնց ժամանակավորապես մեկուսացնում ենք: Եթե մի պահ պատկերացնենք, թե Հայաստանը մեկուսացած է աշխարհից, կարող ենք հայտնաբերել բոլոր վարակակիրներին ու բուժել նրանց, բայց որքան էլ փակենք սահմանները, մեր հայրենակիցները շարունակելու են գալ»,- ասել է պրոֆեսորը:
Ըստ Բաբլոյանի՝ եթե այս պահին կորոնավիրուսը ժամանակավորապես հաղթահարենք, այն կշարունակի պահպանվել, և ճգնաժամի վերջնական լուծումը կարող է տարիներ տևել. «Մենք դատողություններ ենք անում համաշխարհային փորձի հիման վրա: Կան առանձնացված և կահավորված հիվանդանոցներ, որոնք պետք է ընդունեն կորոնավիրուսով վարակվածներին: Հարկ չկա, որ թեթև հիվանդացությամբ մարդիկ գնան հիվանդանոց, նրանք պետք է տանը բուժվեն: Միջին ծանրության և ծանր հիվանդների համար ստեղծված են առանձնահատուկ պայմաններ, թեև չկան սպեցիֆիկ բուժամիջոցներ»:
Բժշկի հավաստմամբ՝բոլոր պլանային վիրահատություններն ու միջամտություններն այժմ դադարեցված են, բժիշկներն զբաղված են անհետաձգելի բուժօգնությամբ. «Մենք ունենք հիվանդանոցներ, որոնք թերբեռնված են և այս պահին անելիք չունեն: Ներքին ռեզերվներն օգտագործելով՝ պետք է սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին: Ի տարբերություն պոլիկլինիկաների, որոնք պացիենտների թվով են ֆինանսավորվում, հիվանդանոցներն ավելի դժվար փուլում են, քանի որ դադարեցրել են պլանային վիրահատությունները»:
Արա Բաբլոյանի պնդմամբ՝աշխարհը երազում է պատվաստանյութ հայտնաբերել, բայց դրա համար ժամանակ է պետք. «Կարևորը՝ հարուցիչն արդեն ճանաչելի է բժշկության համար: Մենք չենք կարող թեկուզ նվազագույն բարդությունների ռիսկով պատվաստում անել, այն պետք է անվտանգ լինի մեր օրգանիզմի համար: Ամեն դեպքում, մեր հիվանդացության ցուցանիշի հարցը վերաբերում է ոչ միայն առողջապահության պատասխանատուներին, այլև մեզ, մեր կենցաղին ու վարվելակերպին»:
Նախկին նախարարի կարծիքով՝բուժաշխատողներն այսօր խոցելի են, և խոսքը ոչ միայն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, այլև Հայաստանի ամբողջ բժշկական համակազմի մասին է:«Այսօր բոլոր բժիշկներն իրենց վտանգի են ենթարկում, քանի որ հազարավոր պացիենտների հետ են առնչվում, և չգիտեն՝ այդ մարդիկ կոնտակտավո՞ր են, թե ոչ: Վազգեն Սարգսյանն արցախյան պատերազմից հետո ասաց՝ պատերազմը հաղթեցին բանակը և բժիշկները: Այս պատերազմը մենք պիտի հաղթենք մեր հասարակության և բժիշկների հետ միասին, մեր բանակն այսօր մեր ժողովուրդն է»,- ամփոփել է պրոֆեսորը:
Աղբյուր՝ tert.am


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը