Պարետը Հայաստանի տարածք մուտք գործելու արգելքից նոր բացառություն է սահմանել
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ Հայաստան տարածք մուտք գործելու արգելքից նոր բացառություններ են սահմանվել:
Մասնավորապես, պարետ Տիգրան Ավինյանի մարտի 22-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Պարետի 2020թ. մարտի 20-ի n7 որոշման մեջ:
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ եւ անհետաձգելի համարվող դեպքերը սահմանելու վերաբերյալ պարետի 2020թ. մարտի 20-ի N7 որոշման մեջ կատարել հետեւյալ լրացումները՝
1. Որոշման 1-ին կետում «առկայության» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ պաշտոնական այցերի» բառերը.
2. Որոշման 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն են սահմանվում նաեւ՝
ա. Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում պլանավորված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մասնագետների, պատվիրակությունների անդամների համար,
բ. Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման եւ բուժման մեջ գտնվող զինծառայողների համար:»:
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից»:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի