Այս ընթացքում տանը մնալը արձակուրդ չէ. նախարարը համազգային ծնողական ժողով անցկացրեց
Մեզ տեղեկություններ են հասնում, որ այս օրերին հեռավար կրթության հետ կապված անհատներ, ինչ-որ կազմակերպություններ ծառայություններ են վճարովի առաջարկում: Այս ամսին այսօր՝ մարտի 22-ին, ֆեյսբուքյան լայվի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Հետեւեք այն հղումներին, որոնք կան իմ նշած կայքում եւ եթե կլինեն գործընկերներ, որոնք կառաջարկեն նոր հարթակներ, խնդրում եմ, դիմեք մեզ, մենք այդ հարթակների մասին տեղեկատվությունը կտեղադրենք մեր կայքում եւ այնտեղից կօգտվեք»,-ասաց նա:
Նախարարը հայտնեց, որ այս ընթացքում տանը մնալը արձակուրդ չէ երեխաների համար. «Դրա համար պետք չէ էքսկուրսիաներ տանել, հետեւեք, որ բակերում ձեր երեխաները խմբերով չհավաքվեն, այլ կապ պահպանեք դպրոցի, ձեր ուսուցիչների հետ, որ դասապրոցեսը հեռավար վարման տարբեր միջոցներով տեղի ունենա»:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք նաեւ համագործակցում են Հանրային հեռուստաընկերության հետ եւ դասերը դուր են եկել ոչ միայն երեխաներին այլ նաեւ մեծահասակներին, ինչը կնպաստի կրթական ցենզի բարձրացմանը:
Նախարարի խոսքով՝ նաեւ նախատեսվում են նկարահանել ֆիզկուլտուրայի դասեր, որեպեսզի երեխաները լիցքաթափվեն եւ վարժություններ անեն, այլ ոչ թե անընդհատ նստեն էկրանների առջեւ:
Արայիկ Հարությունյանը հորդորեց երեխաներին շատ կարդալ, իսկ ծնողներին շատ հետեւողական լինել այս ընթացքում հեռավար ուսուցման գործընացը կազմակերպելիս:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի