Արցախին ընտրությունների նախաշեմին կորոնավիրուսի հայտնաբերման համար 100 000 թեստ է անհրաժեշտ
Արցախի Հանրապետությանը մարտի 31-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին կորոնավիրուսի հայտնաբերման համար 100 000 թեստ է անհրաժեշտ: Այս մասին հայտարարել է ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ ուղերձը հղելով սփյուռքին:
«Արդեն հայտնի է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման պրոցեսը կանգնեցնել չի հաջողվում: Այն կանխարգելիչ միջոցները, որոնք այսօր կիրառվում են Հայաստանում եւ Արցախում ընտրությունների նախաշեմին բացարձակ չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին եւ ԱՀԿ-ի խորհուրդներին: Հայտնի է, որ արդեն կա վիրուսի տարածման դրական փորձը: Դա ոչ միայն Չինաստանն է, այլ նաեւ իտալական Վո քաղաքը, որտեղ հետեւել են ԱՀԿ-ի ցուցումներին եւ ոչ միայն մարդկային, այլ նաեւ ֆինանսական ջանքեր գործադրե: Քանի որ տարբեր քաղաքական նկատառումներով որոշվել է չհետաձգել Արցախի ընտրությունները, կորոնավիրուսի տարածման ամենաառաջին ռիսկային գոտում մնում է Արցախի Հանրապետությունը: Հիշեցնեմ, որ այն պայմաններում, երբ դադարեցվել է ուսումնական գործընթացը, Արցախից ուսանողների մեծ մասը կվերադառնա տուն: Ջերմությունը չափելն արդյունավետ միջոց չէ, ավելին, դա ինքնախաբեություն է: Այդ պատճառով որպես Հայաստանի առաջին օմբուդսմեն ուզում եմ հայտարարել՝ երկրի եւ ժողովրդի ամենակարեւոր անվտանգությունը բնակչության ֆիզիկական առողջությունն է: Այժմ այդ անվտանգությունն իրական սպառնալիքի տակ է: Անհրաժեշտ է, որպեսզի վիրուսաբաններն ու թերապեւտները լիարժեք պատրաստ լինեն, միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է Արցախին ապահովել 100 000 թեստերով: Ես դիմում եմ սփյուռքին: Բառացիորեն մի քանի օրվա ընթացքում պետք է ապահովել առնվազն 100 000 թեստերի փոխանցումը Արցախին եւ օնլայն վերապատրաստել բժիշկներին, վիրուսաբանների բրիգադ ապահովել: Հայաստանն ու Արցախը հաղորդակցման առումով, աշխարհագրորեն եւ տնտեսապես միասնական տարածք են, եւ ես կարծում եմ, որ ամենից առաջ պետք է կանխել Արցախում վիրուսի տարածումը: Կարծում եմ՝ այս ուղերձին բոլորը դրական կվերաբերվեն, կդադարեցնեն նման հայտարարությունների քաղաքականացումը եւ վերջապես կհիշեն: Ուղերձը խուճապի որեւէ տարր չի պարունակում: Հակառակը, այն կոչված է աջակցելու կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ կամավորների ջանքերին»,- հայտարարել է Լարիսա Ալավերդյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների