Դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատվել է. պաշտպաններն այդ մասին տեղեկացված չեն եղել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգել էր, քանի որ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատվել է: Այս տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
Հարցին, թե արդյո՞ք կառաջանա ստացիոնար բուժման կարիք և դրանով պայմանավորված՝ դատավորին փոփոխելու հարց, Բեքմեզյանն ասաց, որ տեղեկատվություն չունի այդ մասին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չեն եղել դատավորի վիրահատության մասին և իմանալու դեպքում էլ չէր բարձրաձայնի, բայց նշեց, որ ամեն վիրահատություն չէ, որ ունի երկարատև հետվիրահատական շրջան:
«Չգիտեմ, թե երբ է վիրահատվել և ինչ ծանրության վիրահատություն է տարել: Դրա համար չեմ կարող կանխատեսել: Այս իրավիճակում պարտավոր էին մոտավորապես կանխատեսական ձևով ասել, որ, գիտեք ինչ, սա մեկ-երկու շաբաթվա հարց չէ կամ մոտավորապես կանխատեսական ձևով ասել՝ հնարավոր է, որ մյուս շաբաթ նիստ տեղի ունենա»,- նշեց Ալումյանը:
Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք իրենց չէին տեղեկացրել, որ դատավորը վիրահատվել է՝ Ալումյանը նշեց. «Այո: Ի տարբերություն այլ իրավիճակների՝ այս անգամ շատ կարևոր էր մեզ համար գոնե կանխատեսական ձևով հասկանալ՝ խոսքը գնում է օրերի մասին, շաբաթների մասին, թե ամիսների մասին: Մեզ ոչինչ այս առումով չասացին»:
Հիշեցնենք, մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով: Այդ մասին կողմերին հայտնել էին հեռախոսազանգի միջոցով, սակայն Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպանները դա գնահատելով ոչ պատշաճ իրազեկում, գնացել էին դատարան սպասելով, որ իրավասու անձը կներկայանա ու կտեղեկացնի նիստի հետաձգման պատճառների մասին: Փաստաբանները նիստերի դահլիճից հեռացել են, երբ դատարանի իրավասու աշխատակիցը նիստերի դահլիճում տեղեկացրեց նիստը հետաձգվելու մասին:
Նկատենք, որ դրա նախօրեին մարտի 16-ին, երկրորդ նախագահի փաստաբանները դատարան էին մուտքագրել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումը, նախկին 4 վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը: Պաշտպանական կողմը կասկածներ էր հայտնել, որ նիստի հետաձգումը կատարվել է դիտավորյալ` խոչընդոտելու համար միջնորդության քննարկման ժամանակ չորս նախկին վարչապետների ներկայությունը դատական նիստին:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի