Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Երկու օր առաջ Ռուբեն Վարդազարյանը ձկան պես լուռ էր. Հայկ Ալումյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի եւ Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։ Այս մասին գրում է hraparak.am-ը։ Դիմումում ասվում է, որ պաշտպաններն իրենց վարքագծով անհարգալից վերաբերմունք են դրսեւորել դատարանի եւ դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչը կարող է հասարակության առջեւ նվազեցնել դատական իշխանության եւ արդարադատության նկատմամբ հեղինակությունը:

Բանն այն է, որ մարտի 17-ին, ժամը 13-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով չի կայացել, դատարանի դահլիճում գտնվող փաստաբան Միհրան Պողոսյանը նստել է դատավորի աթոռին, իսկ Հովհաննես Խուդոյանը՝ մեղադրողի աթոռին, Հայկ Ալումյանն էլ հարվածել է սեղանին։ Այս արարքները ԲԴԽ նախագահը պատժի ենթակա է համարել։ Աղբյուրը հիշեցնում է, որ ժամանակին դատարանների դռները փակելու եւ դատավորներին դատարաններ մտնել չթույլատրելու քայլն այս նույն նախագահն ավելի մեղմ որակումների էր արժանացրել։

Hraparak.am-ը զրուցել է Հայկ Ալումյանի հետ։ Նրա խոսքով՝ Վարդազարյանի դիմումը ոչ այլ ինչ է, քան աղավաղված մտածելակերպի եւ երկակի ստանդարտների կիրառման ճչացող օրինակ։ «Հիշեցնեմ, որ այդ դիմումը ներկայացնող պարոն Վարդազարյանը երեւի լրահոսին չի հետեւում, չի նկատել, որ մի քանի օր առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ կոպիտ, անգամ գռեհիկ ձեւով վիրավորեց ամբողջ դատական համակարգը, իսկ իրենք ձկան պես լուռ էին՝ ԲԴԽ-ն եւ ԲԴԽ-ի նախագահը։ Նույն ԲԴԽ-ի նախագահը դեռ իր արժեքավոր կարծիքը չի արտահայտել այն փաստի վերաբերյալ, որ Հայաստանի բոլոր դատարաններն արգելափակվել էին, նույն ԲԴԽ-ի նախագահը ոչ միայն անտեսեց այն բանը, որ վարչապետը «վնգստացող դատավորներ» արտահայտությունն էր անում, այլեւ հենց ինքն էլ իր հարցազրույցներից մեկում ասաց, որ, այո, Հայաստանում կան «վնգստացող դատավորներ»։ Իսկ վնգստում են միայն շները, հայոց լեզվում «վնգստալ» բառը կիրառվում է միայն շների նկատմամբ։

Հիմա, այ, էդ նույն պարոն Վարդազարյանը հարկ համարեց անհարգալից վերաբերմունք դիտել մեր գործողությունները դատարանի դահլիճում, այն դեպքում, երբ, իրականում, դատարանի աշխատակազմն էր մեր նկատմամբ փորձում անհարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Ես ուղղակի չեմ հասկանում այն տրամաբանությունը, եթե, իհարկե, «տրամաբանություն» բառն այստեղ տեղին բառ է, որով, օրինակ, պարոն Միհրան Պողոսյանի կողմից դատական նիստից դուրս դատավորի աթոռին նստելը համարվել է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։ Հիշեցնեմ Ձեզ, Ձեր միջոցով՝ նաեւ պարոն Վարդազարյանին, ինչպես նաեւ նրանց, ովքեր կա՛մ տեղեկացված չեն, կա՛մ գուցե բաներ կան, որոնք երկար չեն պահում իրենց հիշողության մեջ, որ համացանցում կարելի է գտնել բազմաթիվ լուսանկարներ, երբ դատական կարգադրիչները, դատական նիստերի քարտուղարները եւ այլք նկարված են դատավորի աթոռին նստած։

Նաեւ հիշեցնեմ, որ կան բազմաթիվ լուսանկարներ, երբ Հայաստանից գնացած փաստաբանների պատվիրակությունը կամ դատավորների պատվիրակությունը շատ են սիրում նստած լուսանկարվել Եվրոպական դատարանի դատավորների աթոռներին, եւ ոչ մի անգամ Եվրոպական դատարանում ես չեմ լսել մի այնպիսի արձագանք, որ այդ աթոռներին նստելը համարվի անհարգալից վերաբերմունք Եվրոպական դատարանի կամ ՄԻԵԴ դատավորների նկատմամբ։ Ես ուղղակի ոչ մի կերպ չեմ կարողանում այդ մարդկանց տրամաբանությունն ընկալել, գուցե կա, բայց ինձ համար անընկալելի է։ Կամ՝ երբ ասում են, որ Հովհաննես Խուդոյանը նստել է մեղադրողների աթոռին եւ դրանով իսկ մեղադրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել։ Լավ, դա ի՞նչ մտքի թռիչք է, դա ի՞նչ աղավաղված մտածելակերպ է։ Այսինքն՝ եթե Հովհաննես Խուդոյանը նստում է դատական նիստերի դահլիճում մեղադրողի աթոռին, դա մեղադրողների նկատմամբ անհարգալից վերաբերմո՞ւնք է, միգուցե հակառակը՝ գուցե պատի՞վ է մեղադրողների համար, կամ՝ ո՞վ ասաց, որ այդ աթոռը հենց մեղադրողների աթոռն է․ տարբեր դատավարություններում կողմերը հաճախ տարբեր կողմերում են նստում, այս անգամ կարող է նստել մի կողմում, հաջորդին՝ հակառակը։ Սա ուղղակի աղավաղված մտածելակերպի եւ երկակի ստանդարտների կիրառման վառ, ճչացող օրինակ է»,- ասել է Հայկ Ալումյանը։