«Այս 6 ամսում շրջադարձային փոփոխությունների չենք հասել». Փաշինյանը՝ ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 20-ին, ընդունել է նորանշանակ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին եւ ոստիկանապետ Արման Սարգսյանին:
Նա շնորհավորեց պաշտոնյաներին նոր պաշտոններում նշանակվելու առթիվ եւ հավելեց, որ իմաստ չկա երկու գերատեսչությունների աշխատակազմին ներկայացնել իրենց նոր ղեկավարներին, որովհետեւ արդեն մեկ անգամ ներկայացրել է ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու ժամանակ:
Վարչապետի խոսքով, կա նաեւ երկրորդ պատճառը, չի ցանկացել, որ արտակարգ իրավիճակի պայմաններում այդքան մեծ թվով մարդկանց հավաքել մեկ դահլիճում:
«Հակահամաճարակային պայքարում ԱԱԾ-ի եւ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ են ներգրավված, որոնք լրջորեն աջակցում են առողջապահության նախարարությանը»,-ասաց Փաշինյանը եւ շնորհակալություն հայտնեց թե ոստիկանության, թե ԱԱԾ-ի, թե առողջապահության համակարգի բոլոր աշխատողներին:
«Մեզ բոլորիս հայտնի է, թե ինչ հանգամանքներում եւ պայմաններում են իրականացվել կադրային փոփոխությունները ԱԱԾ-ում եւ ոստիկանությունում: Մենք բոլորս իմացել ենք եւ գիտենք այն պրոբլեմները, որոնք գոյություն են ունեցել 6 ամիս առաջ ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում: Հիմնական հարցը, որ մենք պետք է պատասխանենք, հետեւյալն է՝ արդյոք այս 6 ամսվա ընթացքում մեզ հաջողվել է շրջադարձային փոփոխություններ մտցնել երկու համակարգերի աշխատանքում:
Պետք է հստակ ասել, որ մենք շրջադարձային փոփոխություններ չենք կարողացել մտցնել, բայց մենք արել են ուրիշ բան. Ի հայտ ենք բերել պրոբլեմների մեծ շրջանակ, որոնք մեզ այսօր խանգարում են մեր երազած ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն ունենալ»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ կա մի գործոն, որն էական նշանակություն է ունեցել իրենց վերանշանակման գործում. «Ես հստակ արձանագրել եմ եւ տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել ու թաքցնել այն պրոբլեմները, որոնք այսօր առկա են: Դա վստահություն է ներշնչում, որ դուք հետեւողական կլինեք այդ խնդիրները լուծելու համար: Այո, մենք ըստ էության, գույքագրել ենք պրոբլեմների բավականին մեծ շրջանակ, եւ արձանագրել ենք, որ այդ պրոբլեմների լուծմանն ուղղակի չկա այլընտրանք»,-ասաց վարչապետը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի