Մամուլը չպետք է տարածի խուճապ, բայց պետք է ունենա շնչելու, մեկնաբանելու ու տեղեկացնելու ազատություն. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
ՀՀ-ում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մի շարք սահմանափոկումներ են դրվել նաև ԶԼՄ-ների աշխատանքի վրա: Այդ սահմանափակումներին «Արմնյուզ» ՀԸ «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» թողարկման ընթացքում անդրադարձել է «Արմնյուզ» ՀԸ լրատվական դեպարտամենտի տնօրեն Աբրահամ Գասպարյանը՝ նշելով, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո ամենաշատը մտահոգվել է մամուլը:
«Սովորաբար, նման իրավիճակում է հայտնվում մամուլն ամբողջ աշխարհում: Չորրորդ իշխանության գործառույթն առկա խնդրիների մասին բարձրաձայնելն է, իշխանությանն այլընտրանքային ճանապարհ հուշելը, այլընտրանքային կարծիք ունեցողին և քննադատողին՝ առաջնային պլան բերելը և այլն: Հասկանալի է, որ ճգնաժամային իրավիճակներում «տերն ու տիրակալը» պետությունն է, և ցանկացած չվերահսկվող ինֆորմացիա, մեղմ ասած, անվտանգության պատասխանատուների սրտով չէ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ մամուլը նման պայմաններում պետք է ավելի ուշադիր և զգույշ լինի՝ չխափանի պետական ապարատի աշխատանքը, գործունեությունը, չտարածի խուճապ, փակի սահմանադրական կարգը տապալելուն միտված ցանկացած գործոնի կամ գործիքի ճանապարհը, բայց միաժամանակ, պետք է ունենա շնչելու, ստեղծագործելու, տեղեկացնելու և մեկնաբանելու որոշակի ազատություն:
«Մամուլը սիրում է խոսել, գրել, կարդալ՝ պարզ ու մատչելի, այսինքն՝ հստակ եզրաբանությամբ: Արտակարգ դրության հայտարարությունում կա մի առանցքային եզրույթ, որն այդպես էլ չհստակեցվեց մասնագետների համար՝ «խուճապ». տարողունակ հասկացություն է, որի ոչ ճշգրիտ սահմանումը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս, տալու է, և ամեն լրատվամիջոց սկսելու է յուրովի մեկնաբանել այն: Էլ չեմ խոսում, որ լրատվամիջոց հասկացությունը չի կոնկրետացվում»,-ասել է Գասպարյանը՝ նշելով, որ տեղական լրատվամիջոցների ղեկավարները դիմում են հասցեագրել ՀՀ պարետին՝ պահանջելով պարզաբանել մի քանի հարց.
«Դիցուք՝ ինչպես վարվել ու ինչ ինֆորմացիա փոխանցել երկրում և արտերկրում կորոնավիրուսով վարակման առկա և նոր դեպքերի, մարդկանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, հնարավոր վարակվածների հետ շփված այլ անձանց շրջանակի, մեկուսացվածների, խուճապային հրապարակումների, հարցազրույցների, հաղորդումների հրապարակային տարածման մասին: Արտակարգ դրության հայտարարությամբ, հիշեցնեմ, ասվում է, որ այդ ամբողջ ինֆորմացիան պետք է հրապարակվի՝ բացառապես հղում կատարելով պարետատան պաշտոնական տեղեկատվությանը»:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի