Արտարժութային շուկայի հնարավոր ցնցումներ այս պահին տեղի չեն ունենա. ԿԲ ներկայացուցիչ
Կենտրոնական բանկը հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այսօր ունի բավականին բարձր միջազգային պահուստներ եւ բազմաշերտ գործիքակազմ, որ կարողանա ապահովել արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից, որը այս պահին տեղի չի ունենա: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:
Նա հիշեցրեց, որ ԿԲ-ն 2014-ին շատ հաջող կերպով դուրս եկավ ստեղծված իրավիճակից, որը շատ ավելի վատն էր, քան այսօր է:
Հիշեցմանը, որ 2014-ին այնուամենայնիվ, դրամը 20 տոկոսով արժեզրկվեց ու այդպես էլ մնաց, որի հետեւանքով գները բարձրացան, ԿԲ ներկայացուցիչն ասաց. «Վերջին 5-10 տարիներին մենք ամենացածր գնաճային միջավայրում գտնվող երկրներից ենք: Այսուհետ եւս շարունակելու ենք լինել այդպիսի միջավայրում: Մենք հավատարիմ ենք մնալու լողացող փոխարժեքի քաղաքականությանը, բայց պատրաստ ենք անբարենպաստ յուրաքանչյուր զարգացումների ժամանակ մեր գործիքակազմը կիրառել եւ հանգստացնել ֆինանսական շուկաները»:
Արթուր Ստեփանյանը հրաժարվեց դրամի փոխարժեքի մասով որեւէ կանխատեսում անել, սակայն պնդեց, որ գնաճ չի կանխատեսում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի