ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել դատարաններն արգելափակելու՝ Նիկոլ Փաշինյանի կոչին
ԱՄՆ Պետական դեպարտամենտը մարտի 11-ին հրապարակել է մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված իր տարեկան ընդհանրական զեկույցը, այդ թվում՝ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակի մասին: Մեկ առանձին գլխով Պետդեպն անդրադարձել է Հայաստանի դատական համակարգում առկա խնդիրներին:
«Թեև օրենքը ենթադրում է անկախ դատական համակարգ, դատական համակարգը հիմնականում անկախություն և անկողմնակալություն չի ցուցաբերում: 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական անցումից հետո էլ դատավորների անկողմնակալության նկատմամբ հասարակության անվստահության մակարդակը բարձր է մնում, և ՀԿ-ներն ընդգծում են, որ դատական համակարգը պահպանել է շատ պաշտոնյաների, որոնք ծառայել են նախկին իշխանություններին։ Դատավորների կոռումպացվածությունը մտահոգության առարկա է։ Տարվա ընթացքում ՀԿ-ներն ընդգծել են, որ շատ դատավորներ ձեռք են բերել զգալի քանակության սեփականություն և ակտիվներ, որոնք անհամաչափ են եղել իրենց աշխատավարձին, և նշել, որ օբյեկտիվ չափանիշերի վրա հիմնված դատավորների վեթինգի բացակայությունը, մասնավորապես՝ Բարձրագույն դատական խորհրդում և Սահմանադրական դատարանում, խաթարում է դատական համակարգի ամբողջականությունը»,- նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում։
Պատրաստված հետազոտության այս հատվածում փորձագետները հիշեցնում են նաև մայիսի 19-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու Երևանի դատարանի որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչն իր կողմնակիցներին` արգելափակել դատարանները ողջ հանրապետությունում` դա որակելով՝ որպես Փաշինյանի ակնհայտ արձագանք դատարանի այդ որոշմանը։
Պետդեպի փորձագետները նշում են նաև, որ Փաշինյանի այս կոչը որոշ դիտորդներ որակել են՝ որպես ճնշում դատական համակարգի նկատմամբ։
Ըստ Պետդեպի, մայիսի 20-ին Փաշինյանը կոչ արեց լայնածավալ դատական բարեփոխումների, այդ թվում՝ դատավորների վեթինգի, նա նաև կոչ արեց այն դատավորներին պաշտոնանկ անել կամ աշխատանքից ազատել, որոնց վճիռներն էականորեն խախտում են մարդու իրավունքները՝ ըստ ՄԻԵԴ-ի որոշումների, կամ, ովքեր պատրաստ չեն ինքնուրույն գործել: Պետդեպի ուշադրությունից դուրս չի մնացել նաև ակտիվիստներ Սարգիս Օհանջանյանի և Նարեկ Մութաֆյանի գործը։ Փորձագետները արձանագրել են, որ այս անձինք ձերբակալվեցին դատարանի գործունեությանը միջամտելու մեղադրանքով։
«Դիտորդների համաձայն՝ վարչական դատարանները համեմատաբար ավելի շատ ներքին անկախություն ունեին, բայց ունակ չէին աշխատել և բախվել էին երկարատև հետընթացի։ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը 2019-2023թթ. հաստատվեց հոկտեմբերի 10-ին՝ նպատակ ունենալով ընդլայնել հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ, նպատակ ունենալով ուժեղացնել դատական անկախությունը»,- նշվում է զեկույցում։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի