Նորմա՞լ է, որ պետության առաջին դեմքը երկրի ունեցած հնարավորությունների կոնկրետ ժամկետն է նշում, իսկ ԱԱԾ տնօրենը լուռ լսում է
«Իրատեսը» գրում է․ «Երբ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում մեկ-մեկ թվարկում է Հայաստանի ունեցած սննդի պաշարներն ու ինչքան ժամանակ այն կբավարարի, ուզում ես հասկանալ` այս երկրում ընդհանրապես անվտանգության առումով մտահոգ պաշտոնյա մնացե՞լ է։ Նորմա՞լ է, որ կառավարության առաջին դեմքը մեր ունեցած հնարավորությունների կոնկրետ ժամկետն է նշում, իսկ ԱԱԾ պետը գլուխը կախ լսում է։ Այսպես են խուճապը զսպում՝ ավելի վտանգավոր «հոսքագիծ» բացելով։ Թե՞ մտածում են` իրենց միայն երկրի ներսում են լսում, ոչ մեկը դրսից չի հաշվարկում, թե քանի օրում կարող են սահմանները փակել ու առնվազն չորս կողմից աքցանի մեջ վերցնել Հայաստանը։
Չնայած այս առումով էլ վախենալու բան, պարզվում է, չունենք։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «միգուցե մենք աշխարհին ապացուցենք, որ մենք ամենաարդյունավետ ձևով կարող ենք ապրել ամբողջությամբ փակ սահմաններով»։ Ուրեմն էլ ի՞նչ դարդ ունենք, մենք մեզ լրիվ հերիք ենք, ինչ ենք անում բաց սահմաններն ու աշխարհի հետ կապը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի