Արցախում կրքերը թեժանում են. Մասիս Մայիլյանին ՀՀ-ից սատարում է նաեւ Տիգրան Ավինյանն իր թիմով
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Որքան մոտենում են Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները, այնքան այնտեղ կրքերը թեժանում են: Այս օրերին անգամ այնտեղ ցույցեր են տեղի ունենում, եւ ոստիկանությունը քաղաքացիների էր բերման ենթարկել, որոնք փակել էին ճանապարհը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելու նպատակով, ինչի համար էլ ընդհարում է եղել:
Եվ այս ֆոնին Արցախի ներսում համոզված են, որ նախագահական ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվելու, եւ արդեն երկրորդ փուլում միմյանց դեմ կպայքարեն ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանը, որի հովանավորը Արցախի հերոս Սամվել Բաբայանն է:
Նման տեսակետ ունի նաեւ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որն այս օրերին Արցախում էր գտնվում ու Սամվել Բաբայանի թիկունքն է պաշտպանում ընտրություններում:
«Պարտադիր երկրորդ փուլ կլինի, իսկ երկրորդ փուլում կլինեն Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Մայիլյանը: Մայիլյանը արցախցի է ու ունի իր ընտրողների զանգվածը, բայց Սամվել Բաբայանը որ «պադերշկա» է անում, դա արդեն բավականին պլյուս է», – նշեց նա:
Հավելենք, որ Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մայիլյանին ՀՀ-ից սատարում է նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր թիմով, որի մասին, սակայն, պաշտոնապես չի ասվում, ու դա արվում է «տակից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի