Երևանում վթարի է ենթարկվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 18-ին, ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 28-ին ժամը 11:40-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբաջանյան և Դուշանբեի փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ վարորդի կողմից վարած Range Rover մակնիշի 44 PP 044 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Հայկ Տիգրանյանի վարած Opel մակնիշի 36 PV 581 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը՝ վթարից օրեր անց՝ մարտի 1-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոն է դիմել Opel-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Լ. Հ.-ն և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 28-ին նշված ավտովթարի ժամանակ:
Երեկ՝ ճանապարհային ոստիկանները պարզել են, որ Range Rover-ը վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 58-ամյա Արամ Դանիելյանը: Կայիք տեղեկություններով՝ Ա. Դանիելյանը Հրազդանի նախկին քաղաքապետն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի