Արսեն Թորոսյանի կողմից դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելը հակասահմանադրական գործողություն է
Առողջապահության նախարարի կողմից դատարանի կայացրած որոշումը կատարելուց հրաժարվելը համարում եմ հակասահմանադրական գործողություն. սա այն ճանապարհը չէ, որ մեզ տանում է դեպի իրավական պետություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանն առ այն, թե համաձայն չէ դատական այն որոշմանը, համաձայն որի՝ պետք է ներողություն խնդրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանից:
«Երբ իշխանությունները խոսում են լեգիտիմության մասին, միշտ հայտարարում են, որ ժողովուրդը տվել է վստահության քվե, բայց ամբողջովին մոռանում են, որ լեգիտիմության կարևորագույն տարրերից մեկն այն, որ իշխանություններն իրենք պահպանեն և ենթարկվեն բոլոր օրենքներին և դատական որոշումներին: Տվյալ դեպքում նախարարը ապալեգիտիմացնում է ինքն իրեն՝ որպես իշխանավոր, երբ հրաժարվում է կատարել դատարանի որոշումը»,-ասաց Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ ամեն անգամ, երբ այս կամ այն փորձագետը նշում է, որ իշխանության որևէ ներկայացուցչի կողմից արված գործողությունը կամ հայտարարությունը հակասում է Սահմանադրությանը կամ որևէ օրենքի, հնչում են արդարացումներ, թե հեղափոխություն է տեղի ունեցել, և իշխանությունները ղեկավարվում են հեղափոխական նպատակահարմարությամբ՝ հեռանալով իրավական պետության կայացումից:
«Եթե անգամ ղեկավարվենք լավագույն ցանկություններով, պետք է արձանագրենք, որ սա այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի իրավական պետության կայացումը, ընդհակառակը՝ այդպես շեղվելով ճանապարհից՝ նրանք բավականին կասկածելի մեթոդներով ուզում են համոզել, որ պետք է հասնեն արդար նպատակների: Տարբեր երկրների զարգացման փորձը ցույց է տվել, որ դա սխալ ճանապարհ է»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով նաև, որ իշխանությունները կամ պետք է ամբողջովին հետևեն գործող Սահմանադրությանը, կամ հրաժարվեն իշխանությունից, քանի որ իշխանության եկել են հենց այս Սահմանադրությամբ:
Նա կարևորեց նաև, որ ցանկացած բացասական կամ սխալ բան, որն անում է իշխանությունը, հազարապատիկ անգամ ավել արտահայտվում է ժողովրդի շրջանում: «Այդպիսի քայլերը տանում են դեպի քաոս: Ես պարտքս եմ համարում հորդորել իշխանությանը՝ չգործել հակասահմանադրական և հակաօրինական, իսկ ժողովրդին կոչ եմ անում հետևել դրական օրինակներին և առաջնորդվել դրանցով»,-ասաց ՀՀ առաջին ՄԻՊ-ը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանից:
Ըստ վճռի՝ պատասխանողներ Արսեն Թորոսյանն ու ՀՀ առողջապահության նախարարությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում ուղիղ եթերի միջոցով պետք է ներողություն խնդրեն Արա Մինասյանից՝ տեսանյութը վերնագրելով՝ «Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից»:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի