ՀՀԿ-ական պատգամավոր. «Իմ որդին 35-40 տարեկան չափված- ձեւված տղա է»
Ես Բելառուսում չեմ եղել, սուտ պատմություններ են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը՝ անդրադառնալով Բելառուսում իր որդու ձերբակալության մասին տեղեկություններին:
«Իմ որդու գործերը լավ են, ազատության մեջ է, իմ որդին 35-40 տարեկան չափված- ձեւված տղա է, ոչ մի պատմության մեջ էլ չի ընկել»,-ասաց ՀՀԿ պատգամավորը:
Մուրադ Մուրադյանը հայտարարեց, որ այս ամենը պատվեր է իր դեմ. «Հեսա վերջում կբացվի, համբերեք: Դե ինձ էլ հայտնի չի էդքան բան: Նարկոտիկ, չէ մի չէ: Քանի կար զենք էր, հիմա էլ նարկոտիկ»:
Հարցին, թե այս պահին որտեղ է որդին՝ Հայաստանո՞ւմ, Մուրադ Մուրադյանն, ըստ էության, չպատասխանեց՝ ասելով, որ դա իր որդու գործն է:
Հեռանալուց առաջ Մուրադ Մուրադյանը խոստացավ լրջորեն զբաղվել մամուլի հրապարակումներով, այսինքն՝ դատական գործընթացներ սկսել «սուտ տեղեկություններ տարածելու համար»:
Հ.Գ. Մի զարմացեք: Հայաստանի խորհրդարանի միջին մակարդակը հենց այսպիսին է, երբ պատգամավորն իր որդու տարիքն անգամ չգիտի: Ժպտացեք: Ամեն ինչ լավ կլինի:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին