Արտառոց դեպք Կոտայքի մարզում. Արզական գյուղի անասնաբույժը Բջնի գյուղում «Ծաղիկ» կովի արգանդից դուրս է բերել երկգլխանի սատկած հորթ
Այսօր՝ մարտի 19-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Բջնի գյուղի բնակիչը առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում դիմել է Արզական գյուղի բնակիչ՝ նույն գյուղի անասնաբույժ Հրաչյա Գրիգորյանին և հայտնել, որ իր «Ծաղիկ» կովը չի կարողանում ծնել և անհրաժեշտ է, որպեսզի անասնաբույժը օգնության ձեռք մեկնի։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Գրիգորյանը, ով 9 տարվա աշխատանքային հարուստ փորձ ունի և սպասարկում է մի քանի գյուղեր, ժամանելով Բջնի գյուղ՝ «Կեսարյան» հատումով «Ծաղիկ» կովի արգանդից դուրս է բերում երկգլխանի սատկած հորթ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մենք գիտեինք, որ «Ծաղիկ» կովը երկվորյակ է ծնելու, նույնիսկ անուն էինք որոշել՝ մեկին դնելու էինք «Զոզո», մեկին՝ «Զազո», բայց, ցավոք, նրանք ոչ միայն սատկել են, այլ նաև մեր գյուղի պատմության մեջ առաջին անգամ նման դեպք է տեղի ունեցել։ Հալալ է անասնաբույժին, նա կարողացավ նաև վիրահատել «Ծաղիկ» կովին ու հիմա նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նախկինում էլ 2 անգամ «Ծաղիկը» առողջ հորթուկներ է ծնել»։
Թե ինչի հետևանքով է երկգլխանի հորթ եղել, անասնաբույժն էլ անգամ դրա պատասխանը չուներ։


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի