Սա անհեթեթ նախագիծ է, պետք է դադարեցնել այն
Կառավարության հրավիրած ԱԺ նիստին Համայնքների խոշորացման նախագծի քննարկմանը, «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ այս հարցի քննարկման մեջ լուրջ սխալ է տեղի ունենում.
«Այն լուրջ քաղաքական սխալ է, հարված է ՀՀ-ին` ՏԻՄ համակարգը վերափոխման, վերաձուլման է ենթարկվում, հիմնարար սկզբունքներ են խախտվում։ «Ինք»-ը բառը պետք է հասկանալ` ինքնորոշում, ինքնակառավարում։Պարոն Տերտերյան, ձեր տրամադրությամբ ավելի լավ չէր լինի Չարենցավան ու Հրազդան քաղաքներն էլ միացնենք, քանի որ երկուսն էլ վատ են գոյատեւում։ Ես ինքս եղել եմ ՏԻՄ-ի հիմնադիր եւ շատ լավ տեղյակ եմ բոլոր խնդիրներից։ Մեզ մոտ հիմնական սխալն այն է, որ ՏԻՄ-ը կայացավ, սակայն ռեգիոնալ կառավարումը չկայացավ։ Կարծում եմ` պետք է վերացվեն մարզպետարանները, վերականգնվեն շրջանները։ Սա շատ ավելի ճիշտ ճանապարհ կլինի»:
Այս նոր նախագծով, ըստ պատգամավորի, պետությունը մի հարցում է շահելու. «Մեր երկիրն արտագաղթողների պետություն է դարձել, իսկ խոշորացման այս նախագծով արդեն թվային առումով մարդկանց քանակի ավելի ծանրակշիռ թիվ կկարողանան ներկայացնել։ Սա անհեթեթ նախագիծ է, պետք է դադարեցնել այն»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին