Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ կհայտարարի 100 նոր ավտոբուս ձեռք բերելու մրցույթ
Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ մրցույթ կհայտարարի 100 նոր ավտոբուսի գնման վերաբերյալ։
Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հարցին, թե ինչո՞ւ չի կատարվել այն խոստումը, ըստ որի մինչև 2020 թվականի փետրվարի վերջը պետք է ձեռք բերվեր 100 նոր ավտուբուս։
«Պետք է մրցույթ հայտարարվեր, ինչը չի արվել։ Գնումը դեռ արված չէ, և դրա կապակցությամբ քաղաքապետարանը որևէ տեսակետ չի ներկայացրել, որևէ պարզաբանում չի տվել»,- նշեց Խաժակյանը և փոխքաղաքապետին խնդրեց ներկայացնել տրանսպորտային համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ որոշ մանրամասներ։
Փոխքաղաքապետն ընդգծեց, որ մրցույթը չի հայտարարվել տեխնիկական հանգամանքներից ելնելով։
«Տեխնիկական պատճառներով մենք հնարավորություն չէինք ունեցել փորձագետներին հյուրընկալել Երևանում։ Մարտի 18-ին արդեն քննարկում ենք ունեցել մեր գործընկերների՝ մասնագետների հետ, ովքեր նայում են տեխնիկական բնութագիրը, և ըստ դրա հաջորդ շաբաթվա վերջին կհայտարարվի մրցույթ»,- ասաց Սարգսյանը։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի