Ամբողջովին կիսում ենք ՀՀ ժուռնալիստների միության և լրատվամիջոցների խմբագիրների մտահոգությունները ․«Մեդիա պաշտպան»-ի կոչը
Հաշվի առնելով արտակարգ իրադրության պայմաններում գործունեություն ծավալելու միջազգային փորձը՝ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կարծում է, որ պարետի գրասենյակը և ընդհանրապես՝ պետական իշխանությունը պարտավոր են հնարավորինս բարենպաստ պայմաններ ապահովել լրատվամիջոցների ազատ գործունեության համար՝ գիտակցելով, որ արտակարգ դրության պայմաններում խուճապային տրամադրություններից զերծ մնալու, բնակչության հետ կայուն բացատրական աշխատանքի գործում թիվ մեկ օգնականները, դաշնակիցներն ու բարեկամները լրատվամիջոցներն են: Ցավոք, դրա գիտակցումը ներկայիս որոշում կայացնողների շրջանում չի նկատվում:
Նախաձեռնությունը հարկ է համարում շեշտել, որ արտակարգ իրավիճակի պայմաններում լրատվություն տարածելու փաստացի մենաշնորհը պարետատանը դնում է չափազանց պատասխանատու իրավիճակում՝ լրատվության օպերատիվության եւ ճշգրտության տեսանկյունից։ Օրինակ, միջազգային լրատվությունը տարածելու արգելքը չի նշանակում, թե այդ այդ լրատվությունը հասանելի չէ հայ հասարակությանը, եւ անգամ այդ լրատվության եւ պարետատան տարածած տեղեկատվության միջեւ անգամ փոքր անհամապատասխանությունը կարող է կասկածի տակ դնել ողջ պաշտոնական տեղեկատվության օբյեկտիվությունը։
Ուստի և «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, մտահոգված լինելով արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների ազատ գործունեության սահմանափակումներում առկա անորոշությունների խնդրով, կոչ է անում պարետ Տիգրան Ավինյանին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանել Հայաստանի ժուռնալիստների միության և լրատվամիջոցների խմբագիրների հայտարարության տեքստում տեղ գտած հարցադրումները: Ստեղծված ծանր իրավիճակում պարետի գրասանյակը պարտավոր է գրավոր, սպառիչ կերպով անհապաղ պարզաբանումներ տրամադրել հնչեցված բոլոր հարցադրումների մասին՝ հնարավորություն ընձեռելով լրատվամիջոցներին որքան հնարավոր է շուտ իրենց աշխատանքը կազմակերպել, առանց անորոշությունների և դրանցից բխող կաշկանդող հանգամանքների:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի