Կառավարության նիստի օրակարգում 34 հարց է, որից 29-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 19-ին, անցկացնում է այս տարվա երրորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից 29-ը՝ չզեկուցվող:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին,
- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ՍԹԻԼ ԿՈՆՑԵՌՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
- «ԲԻՏԳԵՅՄԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին,
- Հայաստանի Հանրապետության հարկադիր վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի մասին,
- «02 ՇԱԲԱԹԱԹԵՐԹ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին եւ այլ հարցեր:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի