Ինչ է պետք դատավոր դառնալու համար․ նոր չափանիշներ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը ներկայացրել է օրենսդրական մի նախաձեռնություն, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Դատական օրենսգրքում եւ, ըստ էության, նվազեցնել դատավորներ դառնալու համար առկա պահանջները:
Օրինակ՝ այժմ Դատական օրենսգրքի 97-րդ հոդվածում ամրագրված է, որ դատավորները պետք է ունենան իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի աստիճան եւ տիրապետեն առնվազն երկու օտար լեզվի: Եվ, ահա, պատգամավորն առաջարկում է թողնել միայն բակալավրը եւ առնվազն երկու օտար լեզվի փոխարեն՝ առնվազն մեկը:
Պատգամավորը հիմնավորում է, թե Հայաստանի Հանրապետությունում դատավարության լեզուն հայերենն է, եւ օրենքը նախատեսում է, որ բոլոր փաստաթղթերը դատարան են ներկայացվում հայերեն կամ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Եվ ելնելով այս հանգամանքից՝ պատգամավորը եզրակացնում է, որ դատավորը պարտավոր չէ տիրապետել երկու օտար լեզվի՝ դատավարությունը պատշաճ կերպով անցկացնելու համար:
Հավելենք նաեւ, որ առաջարկվում է դատավորների համար նախատեսված տարիքի նվազագույն շեմը 28-ի փոխարեն ամրագրել 25-ը: Այսինքն՝ այստեղ եւս չափանիշների նվազում ունենք: Նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունը լծվել է դատական համակարգում փոփոխություններ անելու՝ տարբեր օրենքներ նախագծելով: Եվ մշտապես հարց էր բարձրաձայնվում՝ որքանով իշխող ուժն ունի նոր դատավորների թեկնածուներ: Եվ միգուցե ցենզերի փոփոխությունը հնարավոր կադրեր ապահովելու դժվարությամբ է պայմանավորված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի