«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը մտահոգված է ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակմամբ
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն աշխարհում կորոնավիրուսի համավարակի ֆոնին մտահոգություն է հայտնել Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների՝ միայն պաշտոնական աղբյուրներից օգտվելու որոշման վերաբերյալ:
«Տեղեկության վերահսկումը չի օգնում համավարակի դեմ պայքարում, սական շշուկներ և վախ է տարածում»,-ասված է կազմակերպության թվիթերյան էջում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, այս պահին ՀՀ-ում կա կորոնավիրուսի ևս 6 հաստատված դեպք, ընդհանուր թիվը՝ 84: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապտ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ-ում մարտի 16-ի ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն սահմանելու մասին նախագիծը:
Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր քանակը մոտենում է 200 000-ի: Ներկայում ախտահարվածների ընդհանուր քանակը 197 000 է, ինչ վերաբերում է վարակի զոհերին, ապա թիվը հասել է 7529-ի: Ընդհանուր առմամբ, առողջացել է 81 000 մարդ:
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 159 երկրում, աշխարհի բոլոր մայրցամաքներում: Իրավիճակն առավել ծանր է Իտալիայում, Իրանում, Հարավային Կորեայում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի