Ռեստորանի սեփականատիրոջ ազգականները ծեծի են ենթարկել մի բնակչի՝ ֆեյսբուքյան գրառման պատճառով
Չարենցավան քաղաքի բնակիչ Տ. Ծ.-ն ու հայտնել, որ այսօր ֆեյսբուքյան սոցցանցի իր էջում հայտնել է, որ Չարենցավան քաղաքի «Գինաց» ռեստորանում տոնական խնջույք է իրականացվում, ու բնակիչներին կոչ է արել չմասնակցել խնջույքներին, որից հետո ռեստորանի տերերը կապ են հաստատել իր հետ, հանդիպել ու ծեծի ենթարկել իրեն:
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացին ասաց. «Գրառումիցս հետո 2 հոգի զանգում գրում էին, որ խոսալու բան կա: Տեղ պայմանավորվեցինք, եկան խոսելու, ասում էին, որ իրենց ռեստորանն է ու պահանջում էին ջնջել գրառումը, ես ասեցի, որ չեմ կարող ջնջել, քանի որ ողջ քաղաքն արդեն կարդացել է: Հետո էլ ասին՝ բա որ մեզ վիրավորեն, ես էլ ասեցի՝ որ վիրավորեն, կջնջեմ վիրավորական մեկնաբանությունները, եթե դա է խնդիրը: Խոսացինք, վերջացրեցինք, թեքվեցին, որ գնան, միանգամից շրջվեցին, հարձակվեցին, խփեցին, հետո նստեցին իրենց Opel մակնիշի ավտոմեքենան ու փախան»,-պատմեց քաղաքացին, նշելով, որ կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:
Ծեծի ենթարկված քաղաքացին ավելի ուշ պարզել է, որ իրեն ծեծի ենթարկողներն իրականում «Գինաց» ռեստորանի սեփականատիրոջ բարեկամներն են:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի