Կարևոր նշանակումներ՝ վաղը․ արտակարգ դրությունը չի խանգարի
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը ՀՀ նախագահին է ներկայացնելու ՀՀ ոստիկանապետի եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներին: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Եվ վաղը կլրանա 6 ամիսը, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները:
«Ժողովուրդ» օրաթերթը իր երեկվա համարում գրել էր, որ ԱԱԾ տնօրեն կնշանակվի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Ասել է թե՝ ԱԱԾ տնօրենի մասով արդեն ներքին խոսակցություններ կան, որ որոշումը կայացվել է: Իսկ ի՞նչ է սպասվում ՀՀ ոստիկանապետի մասով:
Իշխանությունների շրջանում տարածված լուրերի համաձայն՝ ամենայն հավանականությամբ, ոստիկանապետ կնշանակվի Արման Սարգսյանը: Նկատենք, սակայն, որ վարչապետն ամբողջությամբ օգտագործեց ժամկետները եւ այս ընթացքում նոր նշանակում չարեց՝ թողնելով, որպեսզի ներկայիս պաշտոնակատարներն աշխատեն, ինքնադրսեւորվեն:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից պարզել՝ արդյոք վերոնշյալ պաշտոնյաները վերանշանակվելու են վաղը: Ի պատասխան՝ վերջինս հայտնեց, որ չի կարող մեկնաբանել, տեղեկություն ունենալու դեպքում այն կհրապարակվի պաշտոնապես: Մենք նաեւ հետաքրքրվեցինք` վաղը կլինի նշանակում, թե, արտակարգ դրությամբ պայմանավորված, այն, հնարավոր է, հետաձգվի, թեեւ ՀՀ օրենսդրությունը հետաձգում չի նախատեսում: Ի պատասխան՝ խոսնակը նշեց. «Իրավիճակը չի խանգարում, սակայն ինֆորմացիա չունեմ՝ կլինի նշանակում, թե ոչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի