Անհամապատասխանություններով․ ծառայողական մեքենաները շահագործվել են տոն օրերին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք անհամապատասխանություններ: Խոսքը վերաբերում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեությանը՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ հիմնադրամի կողմից շահագործվել են թվով 2 Toyota Prado եւ Nissan Altima մակնիշի ավտոմեքենաներ, որոնց շահագործման նպատակով 2017-ին ծախսվել է 5182, իսկ 2018-ին՝ 4275 լիտր վառելիք: Բայց, արի ու տես, ծառայողական ավտոմեքենաները, առանց համապատասխան հրամանների եւ ձեւակերպման, շահագործվել են նաեւ ոչ աշխատանքային եւ տոն օրերին, իսկ այդ օրերին վառելիքի ծախսը ներառվել է աշխատանքային շաբաթվա ընթացքում կատարված ծախսի մեջ:
Ի դեպ, 2018 թվականի օգոստոսին 30 հազար դրամի շրջանակներում ամբողջապես փոխվել են հիմնադրամի ծառայողական ավտոմեքենաներից մեկի արգելակման կոճղակները, սակայն հետո պարզվել է, որ կոճղակների փոխարինում կատարվել է նաեւ նույն տարվա հոկտեմբերին, այսինքն՝ մեկ ամիս անց: Բայց հիմնադրամը չի բացառել, որ դա կարող է կապված լինել շուկայում առկա անորակ պահեստամասերի հետ: Այլ կերպ ասած, այդպես էլ անհայտ է մնում՝ արգելակման կոճղակները վնասվել էին, թե ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի