Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբ Կան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է Հայաստանին Ստուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցը Մենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևել Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքը Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալության Այս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից Ոստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ) Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)

Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումները
Արցախ

Կան թեկնածուներ, որ ասում են, թե ՀՀ իշխանություններն իրեն ավելի շատ են սիրում, նախընտրում, բայց դա PR է և չի աշխատելու․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շուրջ 168․am-ը զրուցել է Արցախի նախագահի թեկնածու, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր Դավիթ Բաբայանի հետ։

-Պարոն Բաբայան, Արցախում առաջիկայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը՝ որոշակի փոփոխություններով, շարունակվում է։ Ինչպե՞ս եք գնահատում դրա ընթացքը։

-Ընդհանուր քարոզարշավն ընթանում է նորմալ։ Որոշակի նորություններ կան այն առումով, որ կորոնավիրուսի կանխարգելման գործընթացի շրջանակներում հանդիպումներ փակ տարածքներում գրեթե տեղի չեն ունենում, այսինքն՝ քարոզարշավը հիմնականում շարունակվում է բաց տարածքներում, փողոցներում։ Սա, իհարկե, տեխնիկապես որոշակի ազդեցություն թողնում է գործընթացի վրա, բացի դրանից,փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, և այս ամենն իր դերակատարությունն ունենում է։ Բայց ընդհանուր առմամբ քարոզարշավն ընթանում է իր հունով, կան, իհարկե,նորություններ Արցախի համար այս ընտրությունների դեպքում, կան բաներ, որոնք նախկինում չեն եղել, իսկ ներկայումս՝ վառ կերպով դրսևորվում են, բայց սա էլ է բնական։ Միգուցե՝ վտանգավոր, սակայն՝ բնական այս իրավիճակում։

-Ի՞նչ նոր դրսևորումների մասին է խոսքը։

-Օրինակ՝ նոր թափ են ստացել PR տեխնոլոգիաները, ավելի շատ PR թիմերն են ներկայանում թեկնածուների քարոզարշավներին, քան ընտրողները, այնպիսի քարոզչական լուսանկարներ են տեղադրում, այնպիսի մեծության պաստառներ են տեղադրում, որ շատ ղեկավարներ կնախանձեին անձի նման պաշտամունքի դրսևորումներից, մի բան, որնիսկապես Արցախումերբևիցե որևէ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների դեպքում չի արձանագրվել։ Իմ կարծիքով, հատկապես մենք՝ պահպանողականներս, կարծում ենք, որ սա հասարակ ժողովրդի համար խորհելու տեղիք էտալիս, այսինքն՝ խոսվում է ժողովրդի բարեկեցության մասին, բայց միլիոններ են ծախսվում ինչ-որ պաստառների համար անիմաստ, երբամսի 31-ից հետո դրանք ընդհանրապես դեն են նետվելու և որևէ նշանակություն չեն ունենալու, բայց քանի մարդու կարելի էր այդ միջոցներով օգնություն ցուցաբերել։ Բայց սա յուրաքանչյուրի սեփական ընտրությունն է, պարզապես ես տեսնում եմ, որ մեր արժեհամակարգում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, իսկ դա շատ վատ է, որովհետև մարդ միշտ պետք է պարկեշտ լինի։ Այստեղ արժեհամակարգի խնդիր է, և ոչ նաև՝ ֆինանսական հարց։

-Այդ փոփոխությունների ֆոնին բովանդակային առումով պայքար տեսնո՞ւմ եք, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արցախցուն պետք է ծրագիր, կա հակամարտություն և այդ հակամարտության կարգավորման գործընթացում իշխանության քաղաքականությունը չափազանց կարևորվում է։

-Սա ևս խնդիր է, միայն մի քանի ուժ են, որ գաղափարախոսական են, որոնցից մեկը մենք ենք, որ խոսում ենք գաղափարախոսության մասին, մնացածը խոսում են գաղափարախոսության մասին, փորի մասին են խոսում, մենք չենք ցանկանում, որ դա լինի դոմինանտ, բայց այդ տիրույթում պասիվություն կա, ոչ բոլորն են խոսում։ Ցանկացած ընտրություն կարևոր է նաև այն տեսանկյունից, որպեսզի հասկանանք, թե հասարակության շրջանում ինչպիսի բարոյահոգեբանական իրավիճակ է, որքանով է այս կամ այն մոտեցումն ընդունելի, ինչպիսի արժեհամակարգն է ընդունելի։

-Դուք, Ձեր ղեկավարած ուժն ի՞նչ է առաջարկում արցախցուն, ինչո՞ւ պետք է ընտրեն Ձեզ։

-Ինչու, որովհետև մենք առաջարկում ենք այն, ինչը, կարծում ենք, կլինի մեր զարգացման ամենահուսալի ապագան, մենք առաջարկում ենք պրոֆեսիոնալիզմ, պարկեշտություն, մենք առաջարկում ենք թիմային աշխատանք։ Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի արդարությունը պահպանվի, և սրանք ոչ թե խոսքեր են, այլ կյանքով ենք ապացուցելու։ Առանց մեզ, առանց մեր կուսակցության, առանց ինձ, իմ թիմակիցների՝ ԱԺ-ն լինելու է այլ, իսկ մեր հետ՝ բոլորովին այլ։

-ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ի՞նչ եք առաջարկում։

-ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում որևէ հեղափոխություն չենք ցանկանում ներկայացնել, քանի որ այն, ինչ կատարվում է, այն, ինչ մենք առաջարկում ենք, ամենահուսալին է։ Մենք առաջարկում ենք պահպանել ստատուս-քվոն, այլ տարբերակ չկա, սա է հիմնական նպատակը, չկա այլ տարբերակ, քանի որ Ադրբեջանն էլ իր մոտեցումներն ունի մեր նկատմամբ, կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ, Ադրբեջանը չի թաքցնում իր բուն նպատակները, դա մեզ համար ընդունելի չէ, մենք ունենք մեր նպատակները, պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, որպեսզի մեր երկրի անվտանգությունն ապահովենք, դա ամենակարևորն է, և այն մինիմալ չափով ապահովում է ներկայիս ոչ թե քաղաքական կարգավիճակը, այլ ռազմաքաղաքական հավասարակշռությունը, և մենք պետք է ամեն ինչ անենք այն պահպանելու համար։

-Այս ընթացքում ահազանգեր եղան վարչական ռեսուրսների կիրառման մասին։ Դուք նկատո՞ւմ եք նման երևույթներ։

-Վարչական ռեսուրս հասկացությունը, կարծում եմ, սպառվել է։ Ի՞նչ վարչական ռեսուրս, կարող են տարբեր ռեսուրսներ օգտագործվել, մեկը՝ նյութական, մյուսը՝գաղափարախոսական, այսինքն՝ բոլորնէլ օգտագործում են, հարցն այն է, թե ինչ մոտեցմամբ հասարակությունը կառաջնորդվի և ինչը կկարևորի, որում կհամոզվենք միայն ընտրություններում։

-Պարոն Բաբայան, շատ է խոսվում, որ ՀՀ իշխանություններն ունեն նախընտրելի թեկնածու, համամի՞տ եք արդյոք, և եթե՝ այո, ապա դա, ըստ Ձեզ, չի՞ կարող ունենալ ազդեցություն ընտրությունների ելքի վրա։

-Դա չի աշխատելու այստեղ։ Այստեղ, ինչպես նախորդիվ ասացի, աշխատում են այլ ռեսուրսներ՝ կամ նյութական, կամ գաղափարախոսական։ Մենք ուզում ենք, որ, եթե գաղափարախոսականը 100 տոկոս աջակցություն չունենա, գոնե չիջնի կրիտիկական մակարդակի։ Եթե կրիտիկական իջնի, այս հասարակությունը շատ վատ իրավիճակում կհայտնվի։ Իսկ մտածել, որ նույնիսկ ամենաժողովրդավարական համակարգում նյութական ռեսուրսներ չեն օգտագործվում, կամ գաղափարական, սխալ է, քանի որ բոլոր երկրներում էլ օգտագործվում են, և այն երկիրն է ավելի դինամիկ զարգանում, որտեղ նյութականը 100 տոկոս աջակցությունչունի, և կա նաև գաղափարախոսություն։

Մեր նպատակը հենց սա է, իսկ վարչական ռեսուրսը չի աշխատում Արցախում։ Այստեղ բազմաթիվ այլ հարցեր կան։ Կան սոցիալական այլ հարաբերություններ, քաղաքացիական հասարակության գիտակցությունը պետք է զարգանա, սրանք բոլորը խնդիրներ են, հիմնական պայքարը երկու ռեսուրսի միջև է ընթանում՝ գաղափարախոսական և գաղափարախոսական։ Դա մշտական պայքար է, իսկ մնացածը երկրորդական է։ Կան թեկնածուներ, որ ասում են՝ ինձ սա է սատարում, մեկըասում է՝ ՀՀ իշխանություններն ինձ ավելի շատ են սիրում, նախընտրում, բայց սա երկրորդական է, դա փիառի ձև է, կա ընդամենը երկու ռեսուրս, ինչպես արդեն ասացի։ Հասարակությունն ինքը պետք է ընտրի՝ ինչն է ուզում։

-Բոլոր թեկնածուներից, ըստ Ձեր նշած ռեսուրսների, ովքե՞ր ավելի մեծ հնարավորություն ունեն ընտրվելու։

-Դա անկանխատեսելի է,ցույց կտան միայն ընտրությունները, հատկապես՝ ժողովրդի պահվածքը։ Մեր ուժի համար կարևոր է, որպեսզի թույլ չտանք, որ գաղափարախոսական ռեսուրսը և դրանով առաջնորդվող հասարակության չափը կրիտիկականի հասնի։ Սա է մեր նպատակլը։

-Արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ բոլո՞ր թեկնածուներն է, որ, Ձեր գնահատմամբ, ունեն ընդունելի տեսլական։

-Իհարկե, բոլորն ասում են այն, ինչ պետք է։ Ոչ մեկը չի ասելու, որ այսպիսի գաղափար ունի, բայց չեմ կարծում, որ նորմալ մարդիկ կարող են վատ տեսլական ունենալ, այլ խնդիր է, որ մենք ձևավորենք իսկապես պրոֆեսիոնալ և հոգատար, բարոյահոգեբանական արժեքներով օժտված իշխանություն։

–Ըստ Ձեզ՝ արդա՞ր են անցնելու ընտրությունները։

-Ընտրարշավը պետք է բաժանել երկու մասի՝ քվեարկություն և ընդհանուր գործընթաց։ Քվեարկությունը երբևիցե Արցախում չի եղել կեղծիքներով, այլ հարց է, որ կարող են առաջնորդվել գաղափարախոսությամբ ոչ թե քվեարկության օրը, այլ ընդհանրապես։ Միայն քվեարկության օրով չպետքէ գնահատենք իրավիճակը։ Ես խոսում եմ բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, ինչը չափազանց կարևոր է։