Քաղաքացիներն ահազանգել են. կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը. ՍԱՏՄ
Մի խումբ քաղաքացիների դիմում-բողոքի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացրել Արմավիրի մարզի Շահումյան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Յուրի Ռափյանի կաթնամթերքի արտադրությունում:
ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգումը պարզել է, որ կաթնամթերքի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ. տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չեն եղել հանդերձարաններ, չեն անցկացվել միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումներ, աշխատակիցները չեն անցել նախնական բուժզննություն և չեն ունեցել սանգրքույկներ։
Բացի այդ, թողարկվող արտադրանքը չի ունեցել համապատասխանության հայտարարագիր, հայերեն մակնշում, արտադրողը չի իրականացրել հումքի և պատրաստի արտադրանքի որակի և անվտանգության ցուցանիշների, ինչպես նաև վնասակար նյութերի քանակության նկատմամբ լաբորատոր հսկողություն:
Անհատ ձեռնարկատեր Յուրի Ռափյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի