Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Որտեղից է սկսվում պետությունը կամ կրակոցների տակ տուն կառուցելու նուրբ արվեստը

Ամենասահմանային Կիրանցում տուն են կառուցում: Երկու, երեք կիլոմետր այն կողմ ադրբեջանցիները պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը եւ կրակոցներ արձակում հայկական դիրքերի ուղղությամբ: Կրակոցների ձայնն այնքան բարձր է, որ թվում է հենց քթիդ տակ են կրակում: Ամենաուշագրավը՝ որեւէ մեկը ուշադրություն չի դարձնում կրակոցների ձայնին: Ուրախ են՝ սահմանային Կիրանցում եւս մեկ տուն է կառուցվում:

Գյուղապետ Կամո Շահինյանը կանգնած է շինարարների, նրանց օգնող համագյուղացիների կողքին: Տունը մեծ չէ, բայց տուն է: Տունը կառուցում է գյուղապետի որդիներից մեկը, բայց եթե նա չլիներ, այլ մեկ այլ կիրանցեցի, ապա գյուղապետը կրկին այնտեղ էր լինելու: 

Կառուցում են առանց գումարի՝ ապառիկով, օգտագործելով ընկերական եւ հարազատական կապերը: «Փող չկա, հետո քիչ-քիչ կտանք»,- քթի տակ ծիծաղելով ասում է գյուղապետը: Ցեմենտը մեկից են վերցրել, ավազը՝ մյուսից: Քարը գետաքար է եւ ոչ տուֆ կամ բազալտ: Շինարարներն էլ, որ հարեւան գյուղերից են, առանց տրտնջալու աշխատում են: «Երբ կունենան՝ կտան, կարեւորը սահմանին կանգնած գյուղում տուն ենք կառուցում»,- ասում է նրանցից մեկը:

«Իսկ ինչո՞ւ վարկ չվերցրիք: Վերցնեիք, հանգիստ կառուցեիք, հետո մի քիչ ավելի մեծը կկառուցեիք, ոչ թե մեկ հարկանի՝ տասը ութի վրա»,- հարցնում եմ գյուղապետին: «Չտվեցին, բանկը մերժեց, պարզվեց մի քանի տարի առաջ ուշացում է եղել, ինչ է եղել»,- առանց նեղսրտելու ասում է գյուղապետը:

- Ո՞նց սահմանում ապրող մարդը տուն է կառուցում, իսկ բանկը մերժո՞ւմ է,- հարցնում եմ գյուղապետին:

- Մերժում է,- շատ հանգիստ եւ առանց բանկից նեղանալու պատասխանում գյուղապետը:

Այդ պահին տան հիմքի գործերն ավարտվում են: Խորովածը պատրաստ է: Շնորհավորում են, հնչում են բարեմաղթանքներ, իսկ ադրբեջանցիները դեռ կրակում են: Կենացներից, շնորհավորանքներից հետո սկսում են խոսել կորոնավիրուսից, հանրաքվեից: Առանց դրա հնարավոր չէ, բայց չեն խոսում ադրբեջանական կրակոցներից, որոնք վերջին փուլում ավելացել են:

Ներկաներից միայն մեկն ասաց, որ ուզում է մասնակցել հանրաքվեին: «Ասում են, որ այո ասենք, մեր փողերը հետ են տալու»: Ի՞նչ փողեր, հարցնում եմ սպասելով պատասխանին: «Դե էն որ մեզնից խլել են»,- ասում է շինարարներից մեկը եւ արժանանում ներկաների ծիծաղին: 

Կիրանցում էլ, Տավուշի մյուս գյուղերում էլ հանրաքվեի նկատմամբ անտարբերություն է: Կորոնավիրուսն էլ առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում: Կորոնավիրուսից սիրում են խոսել կանայք, որոնց հավաստի տեղեկություններով էսինչանց էսինչի տանն էլ կորոնավիրուսով հիվանդ կա, էնինչանց էնինչի տանն էլ: 

Փոխարենը ավելի հետաքրքրող եւ քննարկվող թեման Իջեւանի խոշորացումն է: Կարծիքները խիստ տարբեր են: Գյուղապետ Կամո Շահինյանը կարծում է, որ փոքր գյուղերը միավորումից կշահեն: «Գուցե մանկապարտեզի հարցն էլ լուծվի, գուցե գյուղտեխնիկայի ձեռքբերումն էլ հեշտ լինի: Բայց ավագանիում փոքր գյուղերը պետք է անպայման ներկայացված լինեն»,- ասում է գյուղապետը, բայց ներկաների մի մասի սրտով չէ միավորումը: «Իջեւանի ռայկոմն են վերականգնում: Էդքան բան»,- ասում է ներկաներից մեկը:

Հետո զրույցը գլորվում հասնում է ամենակարեւորին՝ բնակարանային խնդրին: «Գյուղում երիտասարդ ընտանիքներ կան, որոնք բնակարանի, տան խնդիր ունեն: Նրանց օգնել է պետք: Քոթեջներ են պետք, փոքր տներ: Գյուղից երիտասարդները չեն ցանկանում հեռանալ, ամուր կպել են գյուղին: Նրանց աջակցել է պետք: Չեմ ասում անվճար տուն տան, բայց օգնեն»,- ասում է գյուղապետը, բայց ներկաներից մեկը զայրացած ավելացնում է. «Սահման ենք պահում, որ օգնեն, ահայտույց օգնեն տուն կառուցենք ի՞նչ կլինի»:

Դժվար է ասել, թե ի՞նչ կլինի, բայց երիտասարդները, որոնք եկել էին օգնելու իրենց ընկերոջը տուն կառուցելու գործում, ասում էին, որ եթե պայմանագրային զինծառայությունն ավելի գրավիչ լիներ, ապա իրենք հաճույքով գյուղի գործը կհամատեղեին նաեւ զինծառայության հետ:

Հարեւան Բերքաբերից Դավիթը նոր է ավարտել զինծառայությունը: Եկել էր ընկերոջը օգտնելու: Նա էլ պատմում է, որ եղբայրը Ռուսաստանից եկել է, ուզում է հաստատվել Բերքաբերում, բայց ֆինանսական խնդիրներ կան, չի կարողանում տան հարցը լուծել եւ ստիպված կարող է գնա կամ Ռուսաստան կամ Երեւան:

Դավիթի եղբայրը գուցե առողջ է, գուցե թեւն ու ոտքը տեղը, բայց խնդիրներ ունի, ֆինանսական խնդիրներ, ուզում է ապրել այն գյուղում, որը ադրբեջանական դիրքերից մի քանի մետրի վրա է: Որ թե մի քանի հարյուր, այլ մի քանի մետրի վրա, բայց պետությունը նրանց չի նկատում, չի աջակցում:

Դավիթի եղբայրը ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի նման չգիտի ում դիմի գումարի հարցով, որ կարողանա մի քանի հազար դոլոր իրար գցել տուն կառուցելու կամ գնելու համար:

Իսկ կիրանցեցին տարբերակ է գտել տուն սարքելու: Հոգնել է սպասել պետության աջակցությանը: Վաղը կկառուցի մեկ ուրիշը: Կկառուցեն եւ այսպես կպահեն պետությունը: Հարցնում եք որտեղից է սկսվում հայրենիքը: Հայրենիքը սկսվում է հենց այստեղից՝ սահմանում կրակոցների տակ տուն սարքող այս փոքրիկ եւ այս գյուղի նման սահմանում կանգնած մյուս գյուղերից:

Կիրանցեցին, բերքաբերցին, կոթեցին աղմկելու հակումներ չունեն: Նրանք կրակոցների, գնդակոծությունների տակ ապրում, արարում են արդեն երեսուն տարի: Նրանք չեն ասում հայ-հարայ եկեք, հասեք կրակում են, մեզ օգնեք, մեզ աջակցեք, մեզ փկեք: Նրանք պետություն են պահում: Պահում են առանց աղմուկ-աղաղակի, բայց դա չի նշանակում, որ պետությունը նրանց պետք է անուշադրության մատնի կամ մտածի, թե նրանք միամիտներ են, որոնց անվերջ կարող են խաբել:

Տարիներ առաջ, երբ մարզպետն Արմեն Ղուլարյանն էր, գյուղի ուսուցչուհիներից մեկն ասաց, թե Երեւանից եկել եւ աշխատում է գյուղի դպրոցում: «Իբր մի լավ բան ես արել մի հատ էլ ասում ես»,- քմծիծաղ տալով ասել էր պաշտոնյան, որը հիմա նոր պաշտոն է ստացել եւ ասում են անգամ ձեռք է բերել Երեւանի զբոսայգիներից մեկը: Պաշտոն է ստացել «նոր» Հայաստանում: Իսկ կիրանցեցին կրակոցների տակ տուն է կառուցում: 

Գյուղերն արդեն ջրի խնդիր ունեն, քանի որ անտառհատումների հետեւանքով աղբյուրներն են չորանում: Իսկ ի՞նչ կլինի գյուղերի հետ, որոնք զրկվեն խմելու ջրից պետք է հասկանալի լինի բոլորին, այդ թվում բնապահպանութան նախարարին: Լավ է, որ գոնե հիմա անտառահատումները դադարեցվել են, եւ եթե սա շարունակական լինի, ապա անտառն աստիճանաբար ուշքի կգա:

Կիրանցեցին լավատես է: Գիտեն, որ մի օր անտառի հարցն էլ կլուծվի, մյուս հարցերն էլ: Գյուղն այստեղ է անհիշելի ժամանակներից: Տեսել են եւ ալաններին եւ պարսիկներին, բյուզանդացիներին, սելջուկներին, օսմանցիներին, լեզգիների արշավանքները, դասեր են տվել ադրբեջանցիներին եւ կհաղթահարեն նաեւ կորոնավիրուսյան այս փուլը: Կիրանցում տուն են կառուցում:

Գեղամ Նազարյան

Top-News.am