Քիմ Քարդաշյանը «թեժ» ֆոտոշարք է պատրաստում
Քիմ Քարաշյանը շուտով երկրպագուներին կուրախացնի իր նոր ֆոտոշարքով։ Վաղուց Քիմը նոր ֆոտոթեստով չի ներկայացել։ Բացի այդ, ռեալիթի շոուի աստղը Փարիզում կողոպուտից հետո (հայուհուց շուրջ 9 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր են գողացել) հայտարարել է, թե մտադիր է իր կյանքը հնարավորին փակ դարձնել։
Ամեն դեպքում, 36-ամյա Քիմը Twitter-ի իր էջում լուսանկար է հրապարակել մեծ հանրաճանաչություն վայելող լուսանկարիչների՝ Մերթ Ալասի եւ Մարկուս Փիգոթի հետ (ի դեպ, լուսանկարիչների աշխատանքի մեկ օրն արժե նվազագույնը 150 000 դոլար)։

«Շուտով», - մակագրելով լուսանկարը՝ տեղեկացրել է Քիմը։
Իսկ այդ լուսանկարից դատելով՝ մեզ իսկապես շատ «թեժ» ֆոտոշարք է սպասվում։

Ի դեպ, պետք չէ մոռանալ նաեւ Քիմի քրոջը՝ Քլոեին, որին կողոպտել է մտերիմ ընկերուհին։
«Քլոեն դեռ փաստաբաններին չի դիմել եւ ոստիկանություն բողոք չի ներկայացրել, սակայն նրա իրավաբաններն արդեն տեղյակ են իրադրության մասին։
Նրա ծանոթը երկար ժամանակ օգտվել է Քլոեյի կրեդիտ քարտից։ Օգտվելով հայուհու վստահությունից՝ նա թանկարժեք բուտիկներից հագուստներ է գնել, որոնք, սակայն, այդպես էլ չեն հասել Քլոեի զգեստապահարան։
Այդ նույն ծանոթը նաեւ ստացել է հագուստի համադրություններ, որոնք հայտնի դիզայներներն ուղարկել են Քլոեին, սակայն այդպես էլ չի փոխանցել հայուհուն։
Քլոեն դեռ մտածում է՝ դատական հայց ներկայացնե՞լ արդեն նախկին ընկերուհու դեմ», - նշել է աղբյուրը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին