Արցախը չի կարող, որեւէ հարաբերության մեջ լինել Ադրբեջանի հետ, բացի որպես հարեւան, իրավահավասար պետություն. Բաբայան
Կա միայն 2 հարց, որի շուրջ ընթանում են բանակցությունները, 2 վիճահարույց հարց, որտեղ կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ, դա կարգավիճակն է եւ սահմանները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախյան խնդրի կարգավորման համատեքստում, որո՞նք են այն կարմիր գծերը, որոնցից այս կողմ պաշտոնական Ստեփանակաերտը չպետք է նահանջի։
Բաբայանի խոսքով՝ մնացած բոլոր խնդիրները կախված են այդ 2 հիմնախնդրից։
«Մեզ համար այստեղ «կարմիր գծերը» հետեւյալն են՝ կարգավիճակի առումով՝ չի կարող լինել վերադարձ անցյալին, այսինքն Արցախը չի կարող, որեւէ հարաբերության մեջ լինել Ադրբեջանի հետ, բացի որպես հարեւան, իրավահավասար պետություն։ Մենք չենք կարող դիտարկել, որեւէ հնարավորություն Ադրբեջանի կազմում լինելու»,– ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ որպես ինքնավար մարզ, ինքնավար հանրապետություն եւս առհասարակ բացառված է. «1988 թվականին մերժվել են նաեւ ընդհանուր պետության գաղափարը, ընդ որում մերժվել է Ադրբեջանի կողմից, այսինքն սրանով փակվել է նաեւ այս տեսական եւ պրակտիկ հնարավորորությունը։ ինչ վերաբերում է սահմաններին, ապա սահմանները պետք է լինեն այնպիսին, որոնք թույլ կտան ապահովել մեր անկախությունը, մեր անվտանգությունն առաջին հերթին։ Այն սահմանները, որ հիմա կան դա այն մինիմալ հնարավորությունն է, որն ընձեռում թէ մեզ ապահովել այդ անվտանգությունը»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին