Պարտադիր չի մարդուն ձերբակալեն ուղարկեն Կոլիմա, որ ասենք՝ քաղաքական բանտարկյալ է. Հարություն Հարությունյան
Պարտադիր չի մարդուն ձերբակալեն ուղարկեն Կոլիմա, որ ասենք՝ քաղաքական բանտարկյալ է: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ հարուցված քրեական գործին:
«Մենք հենց սկզբից ասել ենք, որ Արմեն Թավադյանին կալանավորել են երկու պատճառով. առաջինը, որ Ռոբերտ Քոչարյանի ընկերն է, իսկ Ռոբերտ Քոչարյանը միանշանակ քաղաքական գործով է գնում, քաղկալանավոր է: Երկրորդը՝ ճնշելու, դժվարացնելու, խանգարելու «5-րդ ալիքի» աշխատանքները: Շատ վստահ էի, որ դրանք են պատճառները, եւ հիմա էլ ուրախ եմ, որ իմ մասկածները հաստատվեց, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,-ասաց նա:
Իր հերթին Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց. «Թյուր ընկալում կա, որ քաղաքական հետապնդում կարող է իրականացնել միայն այն անձանց նկատմամբ, որոնք զբաղվում են ակտիվ քաղաքական գործունեությամբ: Քաղաքական հետապնդման ենթակա կարող է լինել ցանկացած անձ, ում նկատմամբ հետապնդումը կարող է ինչ-որ չափով օգնել որոշակի քաղաքական գործընթացների: Օրինակ, եթե որեւէ անձի քրեական հետապնդումը նույն իշխանություններին կարող է քաղաքական դիվիդենտներ բերել, անկախ նրանից՝ այդ անձը քաղաքականությամբ զբաղվել է, թե ուղղակի ինչ-որ խմբի ներկայացուցիչ է, որի նկատմամբ որոշակի քաղաքականություն կա»:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի