Հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց. Ավինյանի կոչը քաղաքացիներին
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քաղաքացիներին կոչ է անում օգտվել կառավարության ներդրած էլեկտրոնային կառավարման գործիքներից և զերծ մնալ պետական գերատեսչություններ այցելելուց։ Նա այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։
«Կառավարության կողմից ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները հնարավորություն են տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմիննների հետ հաղորդակցվել առցանց եղանակով՝ առանց տնից դուրս գալու անհրաժեշտության։ Այսպիսով դուք կարող եք հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց։ Հորդորում եմ․
• Е-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով առանց տնից դուրս գալու դիմում, բողոք և հարցում ուղարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Е-request.am համակարգով հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ նշեք էլեկտոնային փոստը և համապատասխան մարմինը պատասխանը կուղարկի Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին,
• Բոլոր վճարումներն իրականացնել առցանց բանկինգ ծառայության միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ e-payments.am համակարգի, վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի միջոցով, ինչի շնորհիվ անհրաժեշտություն չեք ունենա այցելել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ,
• Հարկային մարմինների հետ հաղորդակցվել taxservice.am կայքի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով,
• Ոստիկանության և Ճանապարհային ոստիկանության հետ կապված խնդիրների դեպքում օգտվել police.am կայքում առկա էլեկտրոնային գործիքակազմից,
• Կադաստրի կոմիտեի հետ հաղորդակցվել e-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով,
• Պետական մարմիննների հետ կապված հրատապ խնդիրներ առաջանալու դեպքում հաղորդակցվել տվյալ մարմնի հետ «Թեժ գիծ» հեռախոսային ծառայության կամ ֆեյսբուքյան էջի միջոցով։
Հավելեմ նաև, որ պետական մարմինների աշխատակիցները անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային փաստաթղթաշարժի “Mulberry” համակարգի միջոցով հնարավորություն ունեն իրենց աշխատանքը կատարել տնից»,- գրել է նա։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի