Կոչ եմ անում բոլոր գործատուներին մեկուսացված անձանց չազատել աշխատանքից․ Մարուքյան
Կոչ եմ անում բոլոր գործատուներին Կորոնավիրուսի կասկածով կամ ախտորոշմամբ մեկուսացված անձանց չազատել աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Կոչս բոլոր գործատուներին
Այսօր ինձ է դիմել 28.02.2020 թ.-ին Թեհրանի չվերթով ժամանած ու Հայաստանում առաջին կորոնավիրուսով հաստատված հիվանդը, որը կնոջ հետ հոսպիտալիզացվել է, չնայած` կնոջ մոտ թեստի պատասխանը բացասական էր հոսպիտալացման պահին։ Գործատուն, տեղեկացված լինելով այն մասին, թե ինչ հանգամանքներում և ինչ նպատակներով էր հոսպիտալացվել կինը, անտեսելով աշխատողի իրավունքները երաշխավորող ՀՀ օրենսդրությունը, ազատել է տիկնոջն աշխատանքից հիվանդանոց ընդունվելուց հետո։ Այստեղ անուններ չեմ հրապարակում, քանի որ գործատուն վստահաբար գիտի, թե ում մասին է խոսքը։
Կարծում եմ` սա անընդունելի պրակտիկա է, և կոչ եմ անում բոլոր գործատուներին Կորոնավիրուսի կասկածով կամ ախտորոշմամբ մեկուսացված անձանց չազատել աշխատանքից, իսկ արդեն իսկ ազատվածներին վերականգնել իրենց նախկին աշխատանքում։ Խնդրում եմ` այս կոչը հնարավորինս տարածեք, որ տեղ հասնի բոլոր գործատուներին»,-նշել է նա։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի