Գալուստ Սահակյանի որդին խոստովանել է, որ ինքն է միջնորդել, որ «Ֆազի» կնոջը տնօրեն նշանակեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Աջափնյակում 18 հազար քվե ստացած Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին, երեկ մեր լրագրողի հետ զրույցում խոստովանել է, որ ինքն է միջնորդել, որ «Ֆազ» մականունով հայտնի հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի եղբոր՝ նախկինում ԲՀԿ, այժմ ավագանու ՀՀԿ անդամ Գրիգոր Գրիգորյանի կնոջը՝ Լուսինե Առաքելյանին, թիվ 41 մանկապարտեզի տնօրեն նշանակեն։
Ֆազն ԱԺ ընտրություններում ակտիվ աշխատել է Արման Սահակյանի օգտին եւ, որպես փոխհատուցում, եղբոր կնոջ համար ստացել տնօրենի պաշտոնը։
Սահակյանն սկզբում նշել է, թե գործադիրում ինքն այլ լիազորություններ ունի, իսկ մանկապարտեզի տնօրեն նշանակում են քաղաքային իշխանությունները, բայց ճշտող հարցին՝ չե՞ք միջնորդել կամ բարեխոսել, ասել է․ «Ես շատ ու շատ մարդկանց համար եմ միջնորդել ու բարեխոսել, լավ իմաստով, մասնագետ մարդկանց իմաստով։ Այո, կոնկրետ իրենք ճանաչված ընտանիք են մեր վարչական շրջանում, եւ միջնորդել եմ ես։ Բայց մի էդպես մեկնաբանեք՝ հեղինակություն... Հեղինակությունն ինքը լավ բան է, վատ բան չէ, ես էլ Աջափնյակում հեղինակություն ունեմ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին