Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից․ որ միջոցներն են իսկապես արդյունավետ
Այսօր կարելի է բազմաթիվ խորհուրդներ լսել այն մասին, թե ինչ է պետք անել նոր կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ Ոչ բոլոր այդ խորհուրդներն են հավաստի։ Այսպես, սխտորը եւ խունկը, օրինակ, չեն օգնի խուսափել վարակվելուց, ի հեճուկս տարածված առասպելների։
Իսկ պրոֆիլակտիկայի ո՞ր միջոցներն են իսկապես արդյունավետ։
Ահա թե ինչ է խորհուրդ տալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետը։
ՀԱՃԱԽ ԼՎԱՑԵՔ ՁԵՌՔԵՐԸ
Որքան հնարավոր է, հաճախ լվացեք ձեռքերը կամ մաքրեք դրանք հակասեպտիկ լուծույթներով։
ԻՆՉՈ՞Ւ։ Լվանալու եւ հակասեպտիկ լուծույթների օգնությամբ կարելի է ազատվել վիրուսներից, որոնք հայտնվել են ձեռքերին։
ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵՔ
Մի մոտեցեք այլ մարդկանց 1 մետրից պակաս հեռավորությամբ, առավել եւս եթե նրանք փռշտում կամ հազում են։
ԻՆՉՈ՞Ւ։ Երբ մարդը փռշտում կամ հազում է, շրջակա միջավայր նրա քթից եւ բերանից վիրուս պարունակող մանր կաթիլներ են ընկնում։ Եթե դուք մոտ լինեք եւ շնչեք այդ կաթիլները, կարող եք վարակվել։
Ձեռք մի տվեք աչքերին, քթին եւ բերանին։
ԻՆՉՈ՞Ւ։ Մեր ձեռքերին շատ հաճախ հայտնվում են հիվանդածին վիրուսներ, եւ եթե մենք կեղտոտ ձեռքերով ձեռք տանք դեմքի վերոնշյալ մասերին, վիրուսը կարող է ներթափանցել օրգանիզմ եւ վարակ առաջացնել։
Մասնագետների խոսքերով՝ սրանք օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներով, այդ թվում COVID-19 կորոնավիրուսով վարակման պրոֆիլակտիկայի ամենագործուն միջոցներն են։
Եւս մի խանի խորհուրդներ՝
Հաճախ օդափոխեք տարածքները, որոնցում դուք գտնվում եք,
Բժշկական դիմակներ կրեք միայն եթե հիվանդ եք կամ եթե աշխատում եք հիվանդ մարդկանց հետ, առողջ մարդկանց դիմակ կրելն անիմաստ է,
Հրաժարվեք ծխելուց, քանի որ ցանկացած ծուխ, այդ թվում ծխախոտի ծուխը, շնչառական ուղիները վիրուսի դեմ ավելի խոցելի է դարձնում,
Ձգտեք լավ սնվել՝ սննդակարգում պետք է լինեն բավարար քանակությամբ մրգեր, բանջարեղեն, սպիտակուցային եւ հացահատիկային մթերքներ,
Եթե դուք վերադարձել եք «վտանգավոր» գոտիներից, պահպանեք ինքնամեկուսացումը, իսկ ցանկացած ախտանիշի հայտնվելու դեպքում դիմեք բժշկի։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի