Գեղարքունիքի մարզպետը խորհրդական է նշանակել Վարդենիսի քաղաքապետի եղբորորդուն
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանը, ով ծնունդով Վարդենիսից է, նոր նշանակումներ է արել մարզպետարանում:
Ըստ այդմ՝ Կարեն Բոթոյանը խորհրդական է նշանակել Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի եղբոր որդուն՝ Արա Խլոյանին: Չի բացառվում, որ դա ընտրությունների ժամանակ աջակցության դիմաց քայլ է:
Արա Խլոյանը «Արա» ընկերության տնօրենն է: Նա ու իր հայրը՝ Ֆիրդուս Խլոյանը, ով Վարդենիսի քաղաքապետի եղբայրն է, «Արա» ընկերության 70 տոկոսի սեփականատերերն են: Այս ընկերության անունը մամուլում հայտնի է Գեղարքունիքի մարզպետարանի տենդերները շահելու առթիվ: Մի քանի տարի առաջ մամուլում գրվել է, որ Գեղարքունիքի մարզպետարանը պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր է կնքել «Արա» ՍՊԸ–ի հետ: Պայմանագրի արժեքը կազմում է 14 մլն դրամ: Այս գումարով ընկերությունն իրականացրել է Այրքի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգում:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը