Ազգային ժողովի պատգամավորներին ու աշխատակիցներին հակահամաճարակային դիմակներ կբաժանվեն
ՀՀ Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ, աշխատակիցներ, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից ձեռք է բերվել որոշակի քանակությամբ հակահամաճարակային դիմակներ, որոնք առաջիկա աշխատանքային օրերին անվճար տրամադրվելու է ձեզ անցակետերում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:
«ՀՀ Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ, աշխատակիցներ, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից ձեռք է բերվել որոշակի քանակությամբ հակահամաճարակային դիմակներ, որոնք առաջիկա աշխատանքային օրերին անվճար տրամադրվելու է ձեզ անցակետերում: Խրախուսվում է նաև անձնական պաշտպանիչ դիմակներով աշխատանքի ներկայանալը:
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՀՀ Ազգային ժողովի շենքերի տարածքում գտնվելու ողջ ժամանակաընթացքում կրել դիմակները:
ՀՀ Ազգային Ժողովի հարգելի այցելուներ խնդրում եմ մուտք գործեք Ազգային Ժողովի շենք միայն ձեր հետ ունենալով և կրելով պաշտպանիչ դիմակներ:
Պատասխանատու մոտեցում ցուցաբերենք ստեղծված իրավիճակին»,- գրել է նա:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի