Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում մարտի 14-ի ցերեկը, 16-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 12-14 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը սպասվում են տեղումներ։ Մարտի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +6+8 վաղը ցերեկը՝ +18+20:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +8+12,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +8+12,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +16+18,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +8+12,
Լոռիում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+13,
Տավուշում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +12+15,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +8+12,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+19,
Արարատում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +18+20,
Արմավիրում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +18+20,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +8+12,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +18+20,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +13+16,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +9+14,
Արցախում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +10+14 (հովիտներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+17):


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի