Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հորդորում է քաղաքացիներին բոլոր վճարումներն իրականացնել վճարահաշվարկային տերմինալների, վճարային համակարգերի և բանկային փոխանցումների միջոցով
Հանրապետությունում կորոնավիրուսի վտանգի կանխարգելման խնդիրներից և առողջապահական անվտանգությունից ելնելով, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հորդորում է քաղաքացիներին բոլոր վճարումներն իրականացնել վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել, «Իզի Փեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի և բանկային փոխանցումների միջոցով՝ խուսափելով Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:
«Կատարողական վարույթների շրջանակում վճարումները կարող են կատարվել նաև «e-payments» և «ArCa» վճարային համակարգերի միջոցով։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն այցելելու անհրաժեշտության դեպքում խնդրում ենք պահպանել Առողջապահության նախարարության առաջարկած կանխարգելիչ բոլոր միջոցները։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ծառայության թեժ գծին հետևյալ հեռախոսահամարով՝ 060-570-435»,- նշված է հայտարարության մեջ։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի