Երկրի ղեկավարը պարզունակ պատկերացումներ ունի այս մակարդակի վտանգների մասին․ Երվանդ Բոզոյան
Նիկոլ Փաշինյանն պատասխանատվությունը թողնում է միայն քաղաքացիների վրա: Կարծես՝ պատասխանատվություն պետք է միայն քաղաքացիները կրեն, իսկ պետությունն ունենա կրավորական դիրք: Սա կա՛մ անգրագիտության արդյունք է, կա՛մ պետությունը պարզապես պատրաստ չէ այս խնդիրներին, դրա համար էլ նման որոշումներ է կայացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ինքնամեկուսացման մասին որոշմանը և հայտարարություններին առ այն, թե կորոնավիրուսը վտանգավոր չէ, գրիպի նման հիվանդություն է, և քաղաքացիները պետք է ինքնապաշտպանվեն:
«Ցավալի է, որ երկրի ղեկավարը նման պարզունակ պատկերացումներ ունի այս մակարդակի վտանգների մասին: Կարելի է ասել, որ դրա հետևանքն է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարն այսպիսի խայտառակ մակարդակի վրա է: Փաշինյանի մեկուսացումն իր վերջին շրջանի եզակի ճիշտ որոշումն էր. եթե կա վտանգ, ապա ինքնամեկուսացումը պարտադիր պայման է»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով նաև, թե արդեն երկար ժամանակ է՝ դժվար է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, քանի որ հակասական են:
«Աշխարհում կատարվողն ու Հայաստանում կատարվողը, կարծես, տարբեր հարթություններում լինեն: Հայաստանը դուրս է ընկել համաշխարհային զարգացման մայրուղուց, և ստեղծված է մի միկրոաշխարհ, որտեղ Հայաստանի հասարակության մի ոչ զարգացած հատված, Փաշինյանի իշխանության հետ մեկտեղ, փորձում է ստեղծել իր վիրտուալ իրականությունը: Ամբողջ աշխարհում բոլորը հասկանում են, որ սա լուրջ վտանգ է, տարբեր երկրներում արտակարգ ռեժիմներ են մտցվում, մինչդեռ Հայաստանի այս վիճակն ինձ հիշեցնում է պարզունակ, հնամաշ, գավառական մակարդակ, իսկ Հայաստանում երկրի ղեկավարը հայտարարում է, թե կորոնավիրուսը գրիպի նման բան է: Ցավալի է, որ ժողովուրդն այսքան հանդուրժող է և թույլ է տալիս, որ իր հանդեպ այսպիսի մանիպուլյացիաներ աշխատեցնեն»,-նշեց նա:
Անդրադառնալով իրավիճակի տնտեսական հետևանքներին՝ Բոզոյանը տեսակետ հայտնեց, թե դրանք շատ լուրջ կարող են լինել:
«Մենք կանգնած ենք համաշխարհային ճգնաժամի առաջ, ինչն իր բնույթով կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան 2008թ.-ի ճգնաժամը: Կորոնավիրուսը կամաց-կամաց սկսում է կազմաքանդել համաշխարհային տնտեսության տարբեր ճյուղեր: Արդեն իսկ շատ մեծ հարված է ստացել տուրիզմը, և դժվար է ասել, թե մոտակա ամիսների ընթացքում իրավիճակն ինչպիսի զարգացում կունենա: Հայաստանի վրա այս ամենը կարող է և՛ ուղղակի, և՛ անուղղակի ազդեցութուն ունենալ, բայց երկրորդն ավելի մեծ կլինի, քանի որ Հայաստանը չունի լուրջ տնտեսություն»,-ասաց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 դեպք: Մեկուսացված են 100-ից ավելի քաղաքացիներ:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի