Հայկ Մարությանի արձակուրդն ավարտվել է. Հակոբ Կարապետյան
Երեւանի քաղաքապետի կարճատեւ արձակուրդը ավարտվեց այսօր՝ մարտի 14-ին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Սիրելիներ,
Երեւանի քաղաքապետի կարճատեւ արձակուրդը ավարտվեց այսօր՝ մարտի 14-ին, ինչպես եւ նախատեսված էր արձակուրդ մեկնելու օրը:
Նա այս ամբողջ ընթացքում եղել է Երեւանում, որեւէ վարակով վարակված չէ: Կարճատեւ արձակուրդի ընթացքում քաղաքապետ Մարությանը, բացի անձնական գործերից, զբաղվել է նաեւ այնպիսի հանրային գործերով, ինչպես սովորաբար՝ մասնավորապես ազատ ժամանակն օգտագործել է մի քանի համայնքային կազմակերպություններ այցելելով:
Հ.Գ. Քանի որ քաղաքապետի արձակուրդի հետ կապված բամբասանքները խիստ որոշակի շրջանակներ են տարածում (ցանկացողները կարող են սեփական մոնիթորինգը անել ) ) ստիպված եղա այս պարզաբանումը տալ: Տղաներ եւ աղջիկներ, ներող եղեք, որ հիասթափեցնում եմ ձեզ՝ ինտրիգ չկա:
Իսկ հանրությանը տեղեկացնում եմ, որ նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման հարցում համայնքային մարմինները իրենց վերապահված գործողություններ են անում՝ հետեւելով առողջապահության նախարարության հրահանգներին:
Հետեւեք հավաստի լրատվությանը, հեռու մնացեք բամբասանքից: Այն երբեմն պակաս վտանգավոր չէ, քան վարակիչ հիվանդությունները»,– գրել է:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի