ԿԸՀ-ն չի հետաձգելու տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացները
«168 ժամ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել, որ վաղվանից՝ մարտի 14-ից, կանցկացվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ընտրությունների վերապատրաստման դասընթացները։
168.am–ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացները չեղարկելո՞ւ են, թե՞ ոչ, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ արեց հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումների մասնակցելուց եւ կազմակերպելուց՝ կորոնավիրուսով պայմանավորված։
«Փոքր խմբերով դասընթացներ են լինելու՝ հանձնաժողովի անդամների եւ մասնագետների հետ։ Յուրաքանչյուր օրվա հետաձգում՝ ժամկետների եւ աշխատանքի ծավալով պայմանավորված, կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ հետագայում պարզապես հնարավոր չի լինի վերականգնել։ Փոքր խմբերով այս դասընթացներն իրականացվելու են՝ որպես նախապատրաստական աշխատանքներ»,- նշեց Տիգրան Մուկուչյանը։
Հարցին՝ վտանգներ չե՞ն տեսնում, որ չեն հետաձգում դասընթացները, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ, վտանգներ չենք տեսնում»։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի ռիսկով պայմանավորված՝ արդեն հետաձգվել են մի շարք միջոցառումներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի