Մշակութային միջոցառումները դադարեցնելու որոշում չկա. Վարչապետի խոսնակ
168.am-ը գրում է․ «168.am-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց՝ անհրաժեշտություն կա՞ մշակութային հաստատություններում դադարեցնելու միջոցառումները։
«Մշակութային հաստատություններին և ոչ միայն, որոնք պատրաստվում են միջոցառումներ կազմակերպել, պարզապես խորհուրդ է տրվել չանել։ Կառավարության որոշում, որպես այդպիսին, դեռևս չկա, եթե անհրաժեշտություն առաջանա, կլինի նաև դա, այսինքն՝ հիմա շեշտը դրվում է սոցիալական պատասխանատվության վրա՝ անհատների, կազմակերպությունների, գերատեսչությունների»,- ասաց Մանե Գևորգյանը։
Հարցին՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն կա՞, վարչապետի խոսնակը պատասխանեց, որ դրա մասին որևէ խոսք չի կարող լինել։
Ինչ վերաբերում է քարոզարշավին, Մ. Գևորգյանը նշեց, որ ճիշտ մարդը չէ հարցը մեկնաբանելու համար: «Գիտեք, որ վարչապետը վերադարձել է աշխատանքի, թե ինչ կլինի հետո քարոզարշավի մասով, չեմ կարող ասել, դա ավելի շատ կուսակցությանն ուղղվող հարց է»,- եզրափակեց նա»։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի