Քաղաքացիների կյանքը կազմակերպելու պատասխանատվությունը կրում է իշխանությունը. Գևորգ Պետրոսյան
Քաղաքացիների կյանքը կազմակերպելու իրավական և բարոյական պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը. իր պատասխանատվությունը ժողովրդի վրա գցող իշխանությունն անելիք չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր արած այն հայտարարությանը, որ «սիստեմայի տակից հիվանդը դուրս է եղել և գնացել նշանդրեքի», և քաղաքացիները պետք է ինքնապաշտպանվեն:
«Եթե քաղաքացին իշխանությանը ձայն է տվել, պետք է վերջինս նրա կյանքը կազմակերպի: Քաղաքացին ձայն չի տալիս, որ մի քանի իշխանավոր իրենց համար շքեղ թռիչքներ կազմակերպեն, շքեղ հյուրանոցներում հանգրվանեն. քաղաքացին նրա համար է ձայն տվել, որ իշխանությունն իր կյանքը բարելավի: Եթե իր կյանքը բարելավված չէ, ուրեմն՝ քաղաքացին իզուր է ձայն տվել»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե վերջին մեկ ամսում կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ գործողությունները պատշաճ իրականացվել են, Պետրոսյանն ասաց, թե այդ գործողություններն անբավարար է գնահատում:
«Ամեն ինչ չէ, որ ձեռնարկվել է: Հենց միայն այն, որ դեղատներն ապահովված չեն վիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ միջոցներով, խոսում է այն մասին, որ իշխանությունները համապատասխան գործողություններ չեն կատարել, և երկիրն անպատրաստ է եղել: Իշխանությունները կարևոր հարցերը թողած՝ երկրորդական հարցերով են զբաղվում: Ժողովրդի մեջ խուճապ ու անհանգստություն կա, որը հիմնականում պայմանավորված է դեղատների ոչ լիարժեք հագեցվածությամբ, իսկ այդ հարցով պետք է զբաղվեր նաև իշխանությունը»,-ասաց պատգամավորը՝ կոչ անելով իշխանությանը զբաղվել առաջնային խնդիրներով:
«Մեր ժողովուրդն այնքան մեծ չէ, մեզ համար մարդկային յուրաքանչյուր կյանք թանկ է, և այսօր այդ խնդիրը թողած՝ ինչ-որ քարոզարշավով զբաղվելը մեր երկրի համար շռայլություն է»,-նշեց նա:
Անդրադառնալով վարչապետի կոչին, թե կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր չէ և խուճապի կարիք չկա, Պետրոսյանն ասաց. «Կառավարության կողմից լուրջ չէ ժողովրդին թողնել անհոգ վիճակի մեջ, հետո մեծ հոգսեր ստանձնել: Պատահական չէ, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսը հայտարարեց պանդեմիա: Անպայման պետք է զոհե՞ր ունենանք, որ հետին թվով իմաստուն ձևանանք»:
Նշենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացի կա: Առաջին դեպքը արձանագրվել է մարտի 1-ին:


















































Ա՛յ Նիկոլ, ինչի՞ պատասխան չես տալիս Ալիևին, Լյուբով Ուսպենսկայան ա պատասխանում դրան․ Պետրոսյան
Էդ ո՞ր ախմախը ներդրում կանի մի երկրում, որի իշխանությունը ժողովրդին սպառնում է պողպատով
Սա ի՞նչ հայտարարություն էր. մենք որոշել ենք ցրե՞լ ԱԺ-ն․ Գևորգ Պետրոսյանը՝ Արարատ Միրզոյանին
Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին կուտը տալու է, բերի ընտրության, հետո քցելու է իրենց. Գեւորգ Պետրոսյան
«Ոչինչ չեմ բացառում». Գեւորգ Պետրոսյանը միանում է Ռոբերտ Քոչարյանի թիմի՞ն
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի