20-30 տարի անց Սեւանի ափին 10 հա մակերեսով անտառ կվերականգնվի. փոխնախարար
Երկկողմ համագործակցության շրջանակներում Բելառուսը 2018-ին Հայաստանին անվճար 50 հազար տնկի կտրամադրի, որից 25 տոկոսը` փակ արմատային համակարգով: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը:
Նախարարը պարզաբանել է, որ դրանք տնկվել են Սեւանի ափին` 10 հա մակերեսով տարածքում` մինչև 90-ականները նույն տեղում եղած անտառը վերականգնելու համար:
«20-30 տարի հետո այս տարածքում լիարժեք անտառ կլինի: Ծառերի գոյատեւման մակարդակն այժմ 50-60 տոկոս է, ինչը բավարար պայման է համարվում Հայաստանի դեպքում: Բելառուսցի գործընկերների հետ միասին լրացուցիչ աշխատանքներ կտարվեն այդ թվերի ավելացման համար», - ասաց նա:
Անդրադառնալով 2020 թվականին 10 միլիոն ծառի տնկման ծրագրին` Մելիքյանը շեշտեց, որ Բելառուսը պատրաստ է 10 միլիոն ծառ մատակարարել Հայաստանին, սակայն բանակցություններ են ընթանում նաեւ Ռուսաստանի հետ:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Հայաստանում Սեւանա լճի ափին հայ-բելառուսական բարեկամության անտառ է բացվել:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի