10 միլիոն ծառ տնկելը մեզ համար սովորական իրավիճակ է, եւ մենք պատրաստ ենք օգնել դրանում Հայաստանին. բելառուսցի նախարար
Նման ծրագրեր Բելառուսը երկրի սահմաններից դուրս չի իրականացրել, սակայն, մեզ համար Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու մեջ որեւէ դժվար բան չկա` հաշվի առնելով, որ մեր երկրում տարեկան ավելի քան 160 միլիոն ծառ է տնկվում: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան:
«Անցած շաբաթվա ընթացքում Բելառուսում 30 միլիոն ծառ է տնկվել, ուստի սա սովորական իրավիճակ է մեզ համար»,- պարզաբանեց նա: Նախարարը բարձր գնահատեց մինչեւ 2050 թվականը անտառային տարածքը կրկնապատկելու Հայաստանի կառավարության մտադրությունը:
Հարցին` կարո՞ղ են, արդյոք, խնդիրներ առաջանալ այդպիսի թվով ծառերի տեղափոխման հետ կապված, եթե որոշում կայացվի, որ հենց Բելառուսը ծառեր կտրամադրի վերը նշված ծրագրի շրջանակներում, Դրոժժան նշեց, որ եթե կողմերը համաձայնեն, ապա այդ հարցը կլուծվի: «Անհնարին բան չկա», - եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Հայաստանում Սեւանա լճի ափին հայ-բելառուսական բարեկամության անտառ է բացվել: Բացման արարողությանը ներկա էին Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան: Նշենք, որ 2019 թվականին նախատեսվում է 10 միլիոն ծառ տնկել Հայաստանում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի