Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ իտալացին «Ռենկո»–ի աշխատակից է. նրա գործընկերները մեկուսացված են մեկ շենքում
Հայաստանում բնակվող իտալացին, որն ախտորոշվել է կորոնավիրուսով, աշխատում է իտալական «Ռենկո» ընկերությունում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ընկերության փոխտնօրեն Գեղամ Բակլաչեւը։
«Մոտ մեկ շաբաթ առաջ է եկել Հայաստան։ Երեկ չէ առաջին օրը տաքություն ուներ, կապվեցինք Առողջապահության տեսչական մարմնի հետ, շտապօգնություն եկավ, տարան Նորքի ինֆեկցիոն, դրական եկավ կորոնավիրուսի առաջին թեստը»,– նշեց նա։
Փոխտնօրենը նշեց, որ տղամարդը մասնակցել է «Թումոյի» շենքի առանձին հարկում կատարվող շինարարական աշխատանքներին, նրա հետ աշխատած բոլոր քաղաքացիները մեկուսացված են։
«Մենք առանձին շենք ունենք, որտեղ բնակվում են մեր աշխատողները։ Բոլորը՝ մոտ 30 մարդ, մեկ տասնյակը՝ իտալացի, մեկուսացված են իրենց տներում։ Ոստիկանությունից եկել, փակել են շենքը։ Ճշտում են մենք՝ ամեն օր հատուկ աշխատակիցները գալիս են ֆորմաներով, մտնում, ստուգում են»,– ասաց նա՝ նշելով, որ մեկուսացվածների մեջ է նաեւ վարակված տղամարդու կինը։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի