Անտառապահը կացնով կտրել է Գանձաքար գյուղի բնակչի ականջը
2020 թվականի մարտի 11-ին Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչը Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրենց գյուղի տարածքում անտառապահ աշխատողը գյուղի վերջնամասում գտնվող եկեղեցու դիմաց ծեծի է ենթարկել իրեն, կացնով հարվածել և կտրել է իր ականջը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թվականի մարտի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, տուժողը, գտնվելով նույն գյուղի եկեղեցու մոտ, դիտողություն է արել եկեղեցու բակում գտնվող, հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ հնչեցնող անտառապահին: Վերջինս դիտողությունն ընդունել է ագրեսիվ, հայհոյել և հրելով գետնին է գցել տուժողին: Այնուհետև, երբ վերջինս բարձրացել է, անտառապահը կացնով հարվածել է նրա աջ ականջին՝ կտրելով այն:
Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի