Ամուլսարի հանքի բացման դեմ պայքարող քաղաքացիների մեծամասնությունը չի մասնակցել Ջերմուկում Փաշինյանի հանրահավաքին
Ամուլսարի հանքի բացման դեմ պայքարող քաղաքացիների մեծամասնությունն այսօր չի մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:
«Ես չեմ մասնակցել, քանի որ Ջերմուկում «Այո» են քարոզում նախկին հանրապետականները ու ես իմ ապրած տարիների ընթացքում միշտ ձգտել եմ հանրապետականի քարոզածի հակառակն անեմ: Ես չեմ կարող «Ոչ» քվեարկեմ, դա իմ սկզբունքներին դեմ է, բայց իրենց քարոզած «Այո»-ին էլ չեմ կարող մասնակցել ու հիմնական պատճառը դա էր»,-ասաց նա:
Բունիաթյանի խոսքով` Ամուլսարի պահապանների մեծամասնության չմասնակցել այսօրվա քարոզարշավին դեռ չի նշանակում,որ իրենք «Ոչ» են ասում, կամ բոյկոտում են հանրաքվեն:
«Մեզ պետք էր համ էլ, որ Փաշինյանն էլ տեսներ, որ մենք մի քանի տասնյակ չենք, ինչպես «Լիդիան»-ն է ասում, այլ ավելի շատ: Մեզ պետք էր, որ ինքը տեսներ` մեր պոստերում ինչքան մարդ կա հավաքված եւ եթե այնտեղ չլինենք, դա անպայման կերեւա»,-ասաց նա:
Ամուլսարի հանքի շահագործման դեմ արդեն երկրորդ տարին պայքարող ակտիվիստը նշեց, որ Փաշինյանի հետ իրենց քննարկման ժամանակ ոչ մի կոնկրետ որոշում վարչապետը չի ներկայացրել Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի